Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Թայվանին աջակցություն է խոստանում Չինաստանի քայլերից հետո


Մարտի 31-ին երկու չինական մարտական ինքնաթիռ հատեցին Թայվանի օդային սահմանը՝ խախտելով թայ-չինական լուռ համաձայնագիրը: Ի պատասխան, պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ նախատեսում է լիարժեք իրականացնել Թայվանի հետ հարաբերությունների ակտը.

«Մենք տեսնում ենք Չինաստանի ակտիվությունը ինչպես քաղաքական այդպես էլ տեղեկատվական ոլորտներում, իսկ այժմ Չինաստանն արդեն ագրեսիվ գողծողություններ է ձեռնարկել Թայվանի նկատմամբ: Մենք այս հարցը բարձրացրել ենք Չինաստանի առջեւ, Ամերիկայի քաղաքականությունն ամուր է լինելու»:

1979-ին Վաշինգտոնը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Պեկինի հետ, որի արդյունքում Չինաստանի կողմից չճանաչված Թայփեյի հետ հարաբերություններում ԱՄՆ-ը սկսեց առաջնորդվել 1979-ի ապրիլի 10-ին կնքված Թայվանի հետ հարաբերությունների ակտով: Միացյալ Նահանգները համարում է Թայվանը խաղաղօվկիանոսյան անվտանգության կարեւորագույն մաս, նշում է ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդականի առաջին տեղակալ Մարք Մրֆին.

«Մեր կնքված ակտի համաձայն, Թայվանի ապագան կարող է որոշվել միայն խաղաղ միջոցներով»:

Չինաստանը հրաժարվում է ճանաչել ԱՄՆ-ի կողմից կնքված Թայվանի հետ հարաբերությունների ակտը: Այս պայմաններում, հաշվի առնելով Չինաստանի կողմից Թայվանի եւ ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանում վտանգավոր քայլերին հակազդելու համար Պենտագոնը հավելյալ ֆինանսավորում է խնդրում: Ամերիկյան օրենսդիրները համաձայն են բավարարել Պենտագոնի խնդրանքը, նշում է սենատոր Ջիմ Ինհոֆը.

«Ես միշտ կողմ եմ եղել համակարգերի լավացմանը, խասքն այն պաշտպանական համակարգերի մասին է, որոնք տեղադրված են Թայվանում»:

ԱՄՆ-ի եւ Թայվանի միջեւ հարաբերությունները սերտացել են նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարիներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG