Մատչելի հղումներ

Գիտնականներին հաջողվել է տեսնել տիեզերքում սեւ խոռոչի առաջին լուսանկարը


Սա բարդ գործ էր. 10 տարի գիտնականներից պահանջվեց աշխարհի տարբեր մասերում գտնվող 8 աստղադիտակները միմյանց կապելու համար, այնուհետեւ 2 տարի անընդմեջ այդ աստղադիտակները միմյանց կայունացնելով, ուղղվել էին մեզանից 55 միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող M-87 գալակտիկա: Տարիների գործն ավարտվեց հաջողությանբ՝ գիտնականները ձեռք բերեցին սեւ խոռոչի պատմության մեջ առաջին լուսանկարը: Այն շատ տպավորիչ չէ՝ նման է տիեզերքում թռչող կարկանդակի: Ինչն է կարեւորը, որ դրա տեսքը լիովին հաստատում է գիտնականների տեսությունները:

Սեւ կենտրոնական հատվածում ձգողականությունն այնքան մեծ է, որ նույնիսկ լույսը չի կարող այն հաղթահարել: Նարնջագույն պսակը տաք գազերից է բաղկացած, որոնք լույսի արագությամբ դուրս են մղվում դեպի տիեզերք:

«Սեւ խոռոչները նախկին աստղերն են, որոնք կյանքի ավարտին խտանում, ամուր օբյեկտներ են դառնում: Մեր գալակտիկայի կենտրոնում կա հսկայական սեւ խոռոչ: Դրա չափերը Մերկուրիի ուղեծիրին են հավասար, իսկ դրա զանգվածը գերազանցում է մեր արեւին մի քանի միլիոն անգամ», - պատմում է Գիտության թանգարանի տնօրեն Ռոջեր Հայֆիլդը:

Այս լուսանկարները ավելի արդյունավետ ուսումնասիրություններ սկսելու հնարավորություն են տալիս։

Facebook Forum

XS
SM
MD
LG