Մատչելի հղումներ

 
Հայոց ցեղասպանության թանգարանին են հանձնվել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր

Հայոց ցեղասպանության թանգարանին են հանձնվել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր


Ամերիկաբնակ հայորդի Հարություն Աղա-Սարգսյանը և քույրը՝ Վարդուհին, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ֆոնդերին են հանձնել ԱՄՆ Ջորջիա նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման արխիվային փաստաթղթեր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել նվիրատվության համար. «ԱՄՆ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթղթերի լիարժեք հավաքածու ունենալու դեպքում կկազմակերպենք ժամանակավոր ցուցադրություն: Սա կարևոր է բոլորիս համար, այն նաև ամերիկահայության պատմության մի մասն է»:

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, որի ջանքերի շնորհիվ էին այս փաստաթղթերը հասել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նշել է.

«Թող այս ընտանիքի օրինակը վարակիչ լինի, նմանօրինակ փաստաթղթերի տեղը մայր հայրենիքն է: Շատ կարևոր է տեղացի հետազոտողներին ձեռքի տակ ունենալ ուսումնասիրության նյութ»:

Քույր ու եղբայր Աղա-Սարգսյանները խոստացել են, որ հետևողական կլինեն, որպեսզի մյուս նահանգներից էլ ինստիտուտին փոխանցեն ճանաչման հետ առնչվող արխիվային փաստաթղթեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG