Մատչելի հղումներ

Բացահայտվել է բժշկության ոլորտի գլոբալ խարդախության սխեմա


ԱՄՆ-ի իրավապահները վնասազերծել են առողջապահության ոլորտում խարդախությամբ զբաղվող գլոբալ մի ցանց, որը ավելի քան մեկ միլիարդ դոլարի վնաս է հասցրել ամերիկացի հարկատուներին:

Ըստ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալների, մեղադրանք է առաջադրվել 24 անձանց, որոնց թվում են բժիշկներ, ընկերությունների ղեկավարներ, գովազդային գործակալներ և այլ ոլորտների մասնագետներ:

Խարդախության սխեման ներառում էր զանգեր ընդունող կենտրոններ Ֆիլիպիններում և Լատինական Ամերիկայում: Գովազդային գործակալը կապ էր հաստատում հիվանդի հետ՝ նրան առաջարկելով անվճար բժշկական ձգափոկ: Երբ պարզ էր դառնում, որ հիվանդի բուժումը վճարվում է Medicare ծրագրի միջոցով, հիվանդի հետ կապ էր հաստատում հեռահաղորդակցման բժշկության ոլորտի ընկերության ներկայացուցը, որի բժիշկները առանց հիվանդին հետազոտելու, նշանակում էին բժշկական ձգափոկեր, անգամ եթե դրա կարիքը չէր լինում:

Այնուհետև բոլոր ծախսերը փակման համար ներկայացվում էին պետությանը, որի վճարումից խարդախության սխեմայի կազմակերպիչները ստանում էին մեծ եկամուտներ:

Այն բացահայտվեց անցած տարի, երբ մի շարք հիվանդներ, կասկածելով անօրինական գործունեություն, կապ էին հաստատել թեժ գծով իրավապահների հետ: Այս պահին ամերիկյան իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG