Մատչելի հղումներ

Իսրայելի ընտրությունների հնարավոր քաղաքական հետեւանքը


Իսրայելի ընտրությունների հնարավոր քաղաքական հետեւանքը
please wait

No media source currently available

0:00 0:01:39 0:00

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նախընտրական պայքարի ժամանակ, չնայած պաղեստինցիների հետ վերսկսված թշնամական գործողություններին, չէր քննարկվում խաղաղության հարցը։ Ավելին, ավելի վաղ նա հայտարարել էր, որ իր կառավարման ընթացքում չի կարող լինել պաղեստինյան որեւէ պետություն։ Նա հայտարարել է նաեւ, որ իր կառավարության օրոք Իսրայելին է բռնակցվելու Հորդանան գետի արեւմտյան ափը։ Այս խոսքերը նա իհարկե հենում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր ամենասերտ հարաբերությունների վրա։

Արաբները կազմում են Իսրայելի 8 միլիոնանոց բնակչության 2Օ տոկոսը։ Նրանց ղեկավարներն ասում են, թե արաբ ընտրողները կարող էին մեծ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։

Կիրակի օրն անցկացված ընտրությունների ժամանակ արաբ ընտրողների մասնակցությունն այս անգամ սակայն ցույց է տվել բոլոր ընտրություններից ամենացածր ցուցանիշը։ Իսրայելում քվեարկելու իրավունք ունեցող արաբների միայն մեկ քառորդն է քվեարկել։ Նրանք դա փորձում են պատճառաբանել այն փաստով, որ իրենց ընտրած արաբ օրենսդիրներին չի հաջողվել որեւէ տեղաշարժ իրականացնել դեպի խաղաղություն։

՝՝Իսրայելում այսօր քանդում են մեր տները, եւ ես չգիտեմ, թե ինչ են անում արաբ օրենսդիրները Քնեսեթում, ասում է արաբ բնակիչ Աբեդ ալ Սալամը եւ ավելացնում, որ ավելի լավ կլիներ ընդհանրապես չգնալ խորհրդարան։

Նեթանյահուն կարող է հենվել մի քանի փոքր կուսակցությունների վրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար։
Ի դեպ, Իսրայելում անցկացված որեւէ ընտրության ժամանակ որեւէ կուսակցություն չի ստացել բացարձակ մեծամասնություն։ Հաղթող է ճանաչվում այն թեկնածուն, որին հաջողվում է իր շուրջը համախմբեր այնքան կուսակցություններ, որոնք 12Օ տեղանոց խորհրդարանում կապահովեն առնվազն 61 տեղ։ Իսկ այն դեպքերում, երբ ընտրությունն անցնում է աջակիցների գրեթե հավասար պայմաններում, հաճախ թեկնածուն իր կողմն է հրավիրում ծայրահեղական ուղղություններ որդեգրած կուսակցությունների, որոնց ձայնն անհրաժեշտ է այդպիսի մեծամասնության համար։

Ու քանի որ պայքարն այս անգամ հավասար էր, ծայրահեղական գաղափարախոսություն կրող կուսակցությունների մասնակցության հնարավորությունը մեծանում է։

XS
SM
MD
LG