Մատչելի հղումներ

Ատելություն սերմանող ու բռնություններ հրահրող կայքերի դեմ պայքարի կարեւորությունը  


Ատելություն սերմանող ու բռնություններ հրահրող կայքերի դեմ պայքարի կարեւորությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

2ՕՕ7 թվականից ի վեր աջթեւային ծայրահեղական հարձակումների թիվը նկատելիորեն աճել է Միացյալ Նահանգներում։ Սակայն խնդիրը համաշխարհային է այն առումով, որ սոցիալական ցանցերի միջոցով այն տեսանելի է դառնում շատերին, ինչպես դա պատահեց Նոր Զելանդիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ։

Ինչպես ՝՝Ֆեյսբուք՛՛-ի հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Նեյլ Փոթսն է ասել ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ, իրենց հաջողվել է կանխել 1 միլիոն 2ՕՕ հազար օգտատերերի հասցեագրված այդ հարձակման հեռարձակումը։ Հաջորդ 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է նույն տեսագրության 3ՕՕ հազար վերբեռնված տարբերակ։


Զանգվածային սպանությունների մասին տեսագրությունները ինտերնետից հանելու որոշումը հստակ ու հասկանալի է։ Սակայն դժվար է ու բարդ ավելի քան 2 միլիարդ մարդկանց ազատ խոսքի իրավունքը վերահսկելու հանգամանքը։

՝՝Գուգըլ՛՛ ընկերության խորհրդի անդամ Ալեքսանդրա Ուոլդենի խոսքերով, ՝՝Քանի որ ատելություն հրահրող խոսքերը հնչում են բանավոր եւ չունեն տեսողական, այսինքն վիզուալ հայտնաբերման միջոցներ, հայտնաբերելն ավելի դժվար է։ Եվ հաճախ վիճելի է այն հարցը, թե ինչը կարելի է համարել քաղաքական ելույթ՛՛։

Նա շեշտում է, որ ինտերնետում օգտատերերի նկատմամբ ավելի մեծ սահմանափակումներ իրականացնելու դեպքում կարող են լռել նրանք, ովքեր սոցցանցերը կիրառում են իրենց ձայնը լսելի դարձնելու համար։

Սոցիալական ցանցերը օրենքով են պաշտպանված իրենց օգտատերերի էջերում հրապարակված նյութերի համար պատասխանատվությունից։ Վերլուծաբան Մեթյու Ֆիինեյի խոսքերով, օրենքի հենց այս հատվածն է, որն իրապես թույլ է տալիս, որ ինտերնետը գոյություն ունենա։
Սպիտակ ազգայնամոլությանը երբեք տեղ չի տրվել ՝՝Ֆեյսբուք՛՛-ում, սակայն ընկերությունը վերջերս ավելի զարկ տվեց արգելքներին, կիրառելով մի միջոց, որն օգտատերերին շեղում է ատելություն սերմանող խմբերի կայքերից։

Սպիտակ ազգայնամոլության վտանգի մասին վերջերս հանդես եկավ ԱՄՆ-ի իրավապահ գլխավոր մարմնի պաշտոնյան։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյի խոսքերով, սպիտակ ազգայնամոլությունը ՝՝շարունակական ու տարածվող սպառնալիք է՛՛, ասաց նա։
Խնդիրն այնքան սուր է, որ ՝՝Յություբ՛՛-ով Կոնգրեսից ուղիղ հեռարձակվող հաղորդումը, որի մեջ հնչում էին ռասիզմի հետ կապված բառեր ու արտահայտություններ, ՝՝Յություբ՛՛-ն ավտոմատ կերպով փակել էր մեկնաբանությունների բաժինը։




XS
SM
MD
LG