Մատչելի հղումներ

Հունիսի 9-ին՝ նախագահական ընտրություններ Ղազախստանում


Հունիսի 9-ին՝ նախագահական ընտրություններ Ղազախստանում
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

Ղազախստանի ժամանակավոր նախագահ Քասիմ Ջոմարթ Թոքաեւը հունիսի 9-ին հրավիրում է նախագահական վաղաժամ ընտրություններ, երբ ըստ հարցումների, նրա վարկանիշը ներկա պահին բարձր է նավթով հարուստ այս երկրում։ Ալմաթիի բնակիչների շրջանում կան մարդիկ, ովքեր ուզում են տեսնել նոր դեմքեր։ Սակայն մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ասում են, թե հարկավոր է լսել Նուրսուլթան Նազարբաեւի պատգամը։ Վերջինս Ղազախստանը ղեկավարել է մոտ երեք տասնամյակ, մինչեւ անցյալ ամիս շատ անսպասելի կերպով հրաժարական ներկայացնելը։ Դրանից հետո էր, որ Թոքաեւը, որպես խորհրդարանի վերին պալատի նախագահ, ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը։

78-ամյա Նազարբաեւը դեռեւս իր ձեռքում է պահում 18 միլիոն ազգաբնակչություն ունեցող այս երկրի կառավարման գլխավոր լծակները։ Նա հռչակվել է ՝՝ազգային առաջնորդ՛՛, ազգային անվտանգության խորհրդի նախագահ եւ կառավարող Նուր Օթան կուսակցության ղեկավար։

Վերլուծաբաններն ասում են, որ եկող ընտրությունների ժամանակ մեծ կլինի Նազարբաեւի որոշիչ դերը։

Շատերի կարծիքով երկրի նախագահ ինչ որ ժամանակ կդառնա Նազարբաեւի դուստրը՝ 55-ամյա Դարիգան։ Ներկայումս նա զբաղեցնում է Թոքաեւի տեղը, որպես Սենատի խոսնակ։

Ղազախստանի օրենքներով նախագահի թեկնածու կարող են առաջադրվել միայն կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ քաղաքական կուսակցությունների կողմից։ Իսկ Թոքաեւն ու Դարիգա Նազարբաեւան Նուր Օթան կուսակցության անդամներ են։

XS
SM
MD
LG