Մատչելի հղումներ

Թրամփը նպատակ ունի ավելի կարծր քաղաքականություն սկսել ներգաղթի հարցում


Թրամփը նպատակ ունի ավելի կարծր քաղաքականություն սկսել ներգաղթի հարցում
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ում խորացել է միգրացիայի հետ կապված ճգնաժամը։ Չնայած Թրամփի վարչակազմի կողմից իրականացվող կարծր քաղաքականությանը, չի դադարում Մեքսիկայի տարածքով Գվատեմալայից, Էլ Սալվադորից ու Հոնդուրասից միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ-ի սահման։ Միայն մեկ ամսվա ընթացքում սահմանին ձերբակալվել է 76 հազար մարդ։

Նախագահ Թրամփը ներքին գործերի նախարար Քիրստեյն Նիելսենի հետ ունեցած որոշ տարաձայնությունների պատճառով նրան աշխատանքից ազատել է կիրակի օրը՝ այս պաշտոնում ժամանակավորապես նշանակելով մաքսային ու սահմանային պաշտպանության հանձնակատար Քեւին ՄաքԱլիինանին։ Սա ակնկալում է ներգաղթի հարցում ավելի կարծր քաղաքականություն։

Սպիտակ տունը երկուշաբթի օրը նաեւ հայտարարեց, թե չի բացառվում, որ նորից ուժի մեջ մտնի ներգաղթած ծնողներից երեխաներին առանձնացնելու քաղաքականությունը։ Այն կիրառվել է անցյալ տարվա ապրիլ ամսից մինչեւ հունիս եւ դադարեցվել՝ դատարանի կողմից։
Ինչպես վերլուծաբան Քրիստոբալ Ռեյմոնն է ասում, այդ քաղաքականության արդյունքում ներգաղթը չի նվազել։ ՝՝Այդ եղանակով հնարավոր չէ վերացնել այն պատճառները, որոնք այս մարդկանց ստիպում են հեռանալ իրենց տներից ու ապաստան գտնել Միացյալ Նահանգներում՛՛, ասում է նա։
Ներգաղթի հետ կապված ճգնաժամի խորացման մեջ նախագահը Թրամփը մեղադրում է դեմոկրատներին՝ հայտարարելով, թե վերջիններս չեն ուզում փակել ներգաղթի գաղտնուղիները եւ դեմ են, որ երկրում հայտարարվի արտակարգ իրադրություն։
Անցյալ հինգշաբթի օրը Թրամփը սպառնաց փակել հարավային սահմանը ու գովեստի խոսքեր ասաց Մեքսիկայի հասցեին՝ միգրանտների հոսքը կանգնեցնելու ջանքերի համար։ Սակայն շաբաթավերջին իր օգնականներին հանձնարարեց ավելի կարծր քայլերի դիմել, երբ հիմա պատրաստվում է իրենց պարտականություններից ազատել եւս մի քանի բարձր պաշտոնյաների։

XS
SM
MD
LG