Մատչելի հղումներ

Ֆրանսիան կոչ է անում կարգավորել ԵՄ և ԱՄՆ-ի միջև խնդիրները


Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ապրիլի 9-ին հայտարարել է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ կողմերը լուծումներ գտնեն Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում երկար ժամանակ ունեցած անհամաձայնության համար: Հայտարարությանը նախորդել էր սակագներ բարձրացնելու մասին ԱՄՆ-ի սպառնալիքներին։

ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչը երկուշաբթի օրն առաջարկեց ԵՄ ապրանքատեսակների ցանկ` սկսած խոշոր առեւտրային ինքնաթիռներից մինչեւ կաթնամթերք եւ գինի, որոնց վրա պետք է նոր սակագներ սահմանվեն` ի պատասխան եվրոպական ինքնաթիռների սուբսիդավորմանը:

Սուբսիդավորման շուրջ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են արդեն 15 տարի: Փորձ է արվում խնդիրը կարգավորել ԱՀԿ-ի շրջանակում:

Երկու կողմերը տոնել են մասնակի հաղթանակներ Airbus- ի եւ Boeing- ի ստացված անօրինական սուբսիդիաների հարցում, սակայն կողմերն այդպես էլ չեն եկել ընդհանուր հայտարարի գումարի չափի և ԱՀԿ-ի կանոններին ու օրենքներին համապատասխանեցման հարցերի շուրջ:

Facebook Forum

XS
SM
MD
LG