Մատչելի հղումներ

Դատարանի առջեւ կանգնեց հնգամյա աղջկան ջրազուրկ անելու եղանակով սպանած կինը


Դատարանի առջեւ կանգնեց հնգամյա աղջկան ջրազուրկ անելու եղանակով սպանած կինը
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

Գերմանիայի Մյունխեն քաղաքում սկսվել է 27-ամյա գերմանացի մի կնոջ դատավարությունը, ում կասկածում են Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորմանն աջակցելու մեջ։ Ըստ կասկածների, Ջենիֆեր անունով այս կինն իր ամուսնու հետ միասին որպես ստրուկ են պահել հնգամյա մի աղջկա եւ թույլ տվել որ նա մահանա ծարավից։

Գերմանիայի դաշնային դատախազությունը նրա նկատմամբ մեղադրանքներ է ներկայացրել դեռեւս դեկտեմբեր ամսին, երբ նա իր երկամյա դստեր հետ միասին փորձել է մեկնել Սիրիա՝ Իսլամական պետություն խմբավորմանը միանալու նպատակով։

Ըստ դատախազության ներկայացրած մեղադրանքի, այս կինն ու նրա ամուսինը հնգամյա աղջկան գնել են Իրաքում 2Օ15 թվականին, եւ նրան պահել որպես տան ծառա։ Երբ երեխան հիվանդացել է ու թրջել անկողինը, Ջենիֆերի ամուսինը երեխային շղթայել է դրսում, որտեղ էլ, ամռան շոգին ջրազուրկ լինելով, նա մահացել է։

Ինչպես շրջանային դատարանի խոսնակ Ֆլորիան Գլիվիցկին է ասել, պաշտպանյալն այդ ընթացքում ոչինչ չի արել երեխայի մահը կանխելու համար։

Ջենիֆերին ձերբակալել են Թուրքիայում 2Օ16 թվականին եւ արտահանձնել Գերմանիայի իշխանություններին, երբ նա իր փաստաթղթերը նորացնելու նպատակով ներկայացել է Անկարայում Գերմանիայի դեսպանատուն։

Մյունխենի դատարանը ծրագրում է այս հարցով անցկացնել 23 նիստ։ Մեղադրանքները հաստատվելու դեպքում այս կնոջը սպասվում է ցմահ բանտարկություն։

XS
SM
MD
LG