Մատչելի հղումներ

Կդառնա արդյո՞ք Նեթանյահուն Իսրայելի ամենաերկարը պաշտոնավարած վարչապետը


Իսրայելում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով ղեկավարել է երկիրը վերջին տաս տարիների ընթացքում, լուրջ մարտահրավերի առջև է կանգնած ի դեմս իր քաղաքական հակառակորդի նախկին ռազմական գերատեսչության ղեկավար Բենի Գանցի։

Ըստ նախքան ընտրություններն անցկացրած հարցումների, Նեթանյահուի «Լիքուդ» և Գանցի «Կապուտ ու սպիտակ» կուսակցությունները հավասար ձայներ են ստանում Կնեսետում՝ Իսրայելի 120 անդամ ունեցող խորհրդարանում:

Այս սցենարի պարագայում 69 ամմյա Նեթանյահուն կարող է հինգերորդ անգամ ստանձնել վարչապետի պաշտոնը՝ մի շարք փոքր աջակողմյան կուսակցությունների հետ դաշինք կազմելով:

«Ես այստեղ եմ հանուն իմ երեխաների ու գալիք սերունդների: Պետք է դադարեցնել Նեթանյահուի կառավարումը: Անփոխարինելիներ չկան»,- ասում է ընտրող Յարոն Զալելը:

«Շատ ոգևորված եմ ընտրությամբ: Հուսամ արժանի մարդիկ կհաղթեն»,- նշում է ընտրող Ավի Գուրը:

Հաղթանակի պարագայում Նեթանյահուն կդառնա ամենաերկարը պաշտոնավարած վարչապետը: Մինչև այժմ այս ոչ պաշտոնական տիտղոսը պատկանում էր Դեյվիդ Բեն-Գուրիոնին:

Դրա հետ մեկտեղ սակայն Նեթանյահուի դեմ այսօր հարուցված է քրեական գործ: Իսրայելի գլխավոր դատախազը հայտարարել է, որ նախատեսում է հայց ներկայացնել Նեթանյահուին մի շարք մեղադրանքներով:

Facebook Forum

XS
SM
MD
LG