Մատչելի հղումներ

Վաշինգտոնում այս շաբաթ սպասվում է լարված պայքար


Վաշինգտոնում այս շաբաթ սպասվում է լարված պայքար
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

Այս շաբաթ լարված պայքար է սպասվում Վաշինգտոնում` կապված հատուկ հետաքննչական խմբի կողմից զեկույցի հրապարակման հետ: Օրենսդիրներին նաեւ հետաքրքրում են նախագահ Թրամփի հարկային վճարումների մասին տվյալները:

ԱՄՆ-ի արդարադատության նախարար Բոբ Բարրն այս շաբաթ ներկայացնելու է Մյուլլերի կողմից ղակավարվող հատուկ հետաքննչական խմբի զեկույցի խիստ խմբագրված տարբերակը: Բարրն արդեն հայտարարել է, թե ըստ զեկույցի, տեղի չի ունեցել գաղտնի հանդիպում Թրամփի նախընտրական թիմի եւ ռուսների միջեւ: Դեմոկրատներն այս պատասխանից գոհ չեն:

Ինչպես սենատոր Մարք Ուորներն է ասում, հարկավոր է Կոնգրեսին ներկայացնել զեկույնց առանց կրճատումների ու խմբագրումների:

Ներակայացուցիչների պալատի դեմոկրատ անդամներից Փրամիլա Ջայափալի խոսքերով, հրապարակվել է Բարրի, սակայն ոչ Մյուլլերի զեկույցը:
Կրակի վրա բենզին են լցնում մամուլի այն հաղորդագրությունները, որոնց համաձայն Մյուլլերի թիմի անդամները պնդում են, թե Բարրը բավարար տեղ չի հատկացրել զեկույցի այն հատվածներին, որոնք վերաբերում են Թրամփի ներքին շրջանակներին:

Իսկ ահա հանրապետականները, ինչպես օրինակ սենատոր Ռենդ Փոլը, պնդում են, որ հարկավոր է պարզել, թե ինչու է Թրամփի քարոզարշավի ընթացքում դաշնային վերահսկողություն հաստատվել Օբամային վարչակազմի օրոք:
‘’Շատ կարեւոր է այնպես անել, որ երկրում սովորական չդառնա այս վարքագիծը, երբ կուսակցություններից մեկը փորձում է կառավարության կարողությունները կիրառելով` հետաքննել նախորդ նախագահին’, ասում է նա:

Վերադառնալով դեմոկրատներին, ասենք, որ Ներկայացուցիչների պալատում, որտեղ նրանք կազմում են մեծամասնություն, պահանջում են Թրամփի հարկային վճարումների մասին տվյալները:

Ի դեպ, Թրամփը ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ առաջին նախագահն է, որը հրաժարվում է ներկայացնել պետությանը մուծած հարկերի մասին իր տվյալները: Նրա կուսակից հանրապետականներն ասում են, թե օրենքը դա չի պարտադրում:

Այնպես որ, շատ հնարավոր է, որ Մյուլլերի զեկույցի եւ Թրամփի հարկերի մասին հարցերը դրվեն Գերագույն դատարանի սեղանին:

XS
SM
MD
LG