Մատչելի հղումներ

Ռուանդան նշում է ցեղասպանության 25-րդ տարելիցը


Ռուանդան նշում է ցեղասպանության 25-րդ տարելիցը
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

Ռուանդայում նշում են այստեղ իրականացված ցեղասպանության 25-րդ տարելիցը, ցեղասպանություն, որը խլեց 800 հազար մարդու կյանք:

Քառորդ դար անցավ Ռուանդայի ցեղասպանությունից: Քառորդ միլիոն մարդ է թաղված 1994 թվականին միայն մեկ հատվածում իրականացված ջարդերից հետո: Ինչպես նախագահ Փոլ Կագամեյն է ասում, բոլորի հոգիներն այսօր ‘’վիրավոր են, բայց ոչ կոտրված’’:

Ռուանդան սկսում է 100-օրյա սուգ, քանի որ 800 հազար մարդկային կյանք է ցեղասպանությունը խլել 100 օրերի ընթացքում: Այս ցեղասպանությունը եւս սկսել էր ապրիլ ամսին, այն օրը, երբ 1994 թվականին կործանեցին Ռուանդայի ու Բուրունդիի նախագահներին տեղափոխող օդանավը: Հութու ցեղախմբի ծայրահեղականները մեկ օրվա ընթացքում 10 հազար թութսի սպանեցին: Ավելի քան երկու միլիոն մարդ հեռացավ երկրից:

Ինչպես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերն է ասում, ‘’ես իմ ձեռքն եմ մեկնում փրկվածներին ու նրանց զավակներին, ովքեր անցել են այդ ուղին ու շարժվել առաջ, կազմել ընտանիքներ ու նորից կառուցել իրենց կյանքը ցավի ու տխուր հիշողությունների վրա’’:

Հիշատակի արարողություններ անցկացվեցին նաեւ Ֆրանսիայում, որն այս ցեղասպանությունից հետո դարձել էր մեծ թվով փրկվածների երկրորդ հայրենիք:՞

Ասենք, որ այս ցեղասպանությունից առաջ Ֆրանսիան աջակցել է հութուների կառավարությանը ընդդեմ թութսիների ընդդիմության: Այն բանից հետո, երբ թութսի ընդդիմությունն ի վերջո տարավ հաղթանակ, այդ դատապարտեց Ֆրանսիային հութու մարդասպաններին աջակցելու մեջ: Նախագահ Էմանուել Մակրոնն ուրբաթ օրը նշանակել է փորձագետների մի խումբ, ուսումնասիրելու համար Ֆրանսիայի գործուղություններն այն օրերին, երբ աֆրիկյան այս երկրում շարունակվում էր սպանդը:

Ռուանդայի ցեղասպանությունը դադարեց երեք ամիս անց, հուլիսին, երբ Ռուանդային հայրենասիական ճակատ անվանումը կրող ուժերը, Կագամեյի գլխավորությամբ Ռուանդա մուտք գործեցին հարեւան Ուգանդայից ու պարտության մատնեցին ռազմատենչ հութուներին:

XS
SM
MD
LG