Մատչելի հղումներ

Իսրայելում վաղն ընտրելու են նոր վարչապետ


Իսրայելում վաղն ընտրելու են նոր վարչապետ
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

Իսրայելում երեքշաբթի օրն անցկացվելիք ընտրությունների ժամանակ մարդիկ պիտի ընտրություն կատարեն ներկա կարծրդիրքային վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ կենտրոնամետ քաղաքական գործիչ Բեննի Գանթզի միջեւ:

Կարծրդիրքային վարչապետ Բենյամին Նեթանյահուի եւ կենտրոնամետ քաղաքական գործիչ Բեննի Գանթզի միջեւ պայքարի առաջին փուլը կավարտվի երեքշաբթի օրը: Խոսքն այստեղ անցկացվելիք ընտրությունների մասին է:


Երկու թեկնածուների ձայների թիվն ըստ հարցումների շատ մոտ են միմյանց: Նեթանյահուն իր քարոզարշավը տանում է, հենվելով իր փորձառության եւ տարբեր երկրների ղեկավարների, հատկապես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած կապերի վրա: Թրամփին է նա գովերգում ամենուր ու նրան համարում Իսրայելի երբեւէ ունեցած ‘’ամենալավ բարեկամը’’:
Ինչպես իսրայելցի վերլուծաբաններից Գերշոն Բասկինն է ասում, Իսրայելում բոլոր ընտրությունների ժամանակ քարոզարշավները հենվել են պաղեստինցիների հետ խաղաղության գործարք կնքելու ուղիների վրա: Այսօր այդպես չէ, ասում է վերլուծաբանը եւ հիշեցնում, որ ‘’2009 թվականից ի վեր իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ խաղաղության բանակցությունները դադարել են, եւ խաղաղության հարցը դուրս է մնացել օրակարգից’’:

Գանթզը նույնիսկ հպարտանում է հրամանատարական անձնակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած տարիներին Գազայի գոտում սպանված պաղեստինցիների թվով, ու փորձում այդ եղանակով հակադարձել Նեթանյահուի այն պնդումներին, թե ինքը թույլ ձախակողմյան է:

Ինչ վերաբերում է պաղեստինցիներին, պետք է ասել, որ նրանք հույս գրեթե չեն կապում այս ընտրությունների հետ: Ինչպես սոցիոլոգ Խալիլ Շիքարին է ասում, իրենց վերաբերող հարցերում գրեթե չկա տարբերություն, Իսրայելի վարչապետ է ընտրվում աջ, թե ձախ դիրքեր զբաղեցնող գործիչ:

Ներկա պահին, չնայած Գանթզին կողմնակից ձայների թիվն աճում է, չի թվում, որ նա կհաղթի: Իսրայելում շատ կարեւոր են բազմակուսակցական դաշինքները եւ հարցն այն է, թե թեկնածուներից որ մեկին է հաջողվում կազմել այնպիսի դաշինք, որն ունակ է հաղթել ընտրություններում: Այս պահին չի թվում, որ դա Գանթզին հաջողվել է: Այս պահին, երբ Նեթանյահուն պարծենում է անցած 12 տարիների իր գործունեությամբ:

XS
SM
MD
LG