Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը դատապարտոմ է Մյանմարի զինվորականների գործողությունները


ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը նշում է, որ ավելի քան 20 հազար քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել Մյանմարի հյուսիսում գտնվող Ռախինի շրջանը վերջին շաբաթվա ընթացքում՝ փորձելով խուսափել Մյանմարի զինվորականների ու էթնիկ Ռախինի Արաքան բանակի նոր հարձակումներից:

ՄԱԿ-ը դատապարտում է Մյանմարի զինվորականների, ինչպես նաև Ռախինի զինյալների հարձակումները խաղաղ բնակչության դեմ: ՄԱԿ-ը նշում է, որ տեղեկություն է ստացել մարդկանց սպանությունների, տների հրկիզման, ձերբակալությունների ու ճնշումների վերաբերյալ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին ապրիլի 3-ին հայտարարել է, որ երկու ռազմական ուղղաթիռներ կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ՝ սպանելով 7 և վիրավորել 18 մարդկանց:

Նա դատապարտել է Մյանմարի զինվորականների գործողությունները՝ դրանք համեմատելով պատերազմի ժամանակ իրականացված հանցագործությունների հետ: Նա զգուշացրել է, որ նման գործողությունների պարագայում կլինեն նոր զոհեր:

Նա ընդգծել է, որ այս շաբաթվա հարձակման արդյունքում գրանցված բոլոր զոհերը Ռոհինգիայի մահմեդականներ են: Սակայն նա նշել է, որ այլ էթնիկական խմբեր ևս ենթարկվում են հարձակումների:

Շամդասանին տեղեկացրել է, որ Ռախինի Արաքան բանակ խմբավորումը, որը հիմնականում բաղկացած է բուդդիստներից, ավելի քան 10 տարի գործում է այս շրջանում: Այն ըստ խոսնակի օգտվում է այս շրջանում առկա օրենքի գերակայության բացակայությունից: Ըստ Շամդասանիի՝ այս խմբի խնդիրները տարբերվում են տեղի մահմեդականների խնդիրներից, քանի որ վերջիններս ենթարկվում են մշտապես սիստեմատիկ հարձակումների ու խտրական վերաբերմունքի:

ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր զինված խմբավորումներին անմիջապես դադարեցնել բռնությունն ու հարձակումները և ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունն ու մարդասիրակայն գործողությունների իրականացումը:

Facebook Forum

XS
SM
MD
LG