Մատչելի հղումներ

Թրամփը ծաղրում է նախկին փոխնախագահ Բայդընին


Թրամփը ծաղրում է նախկին փոխնախագահ Բայդընին
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը նորից ծաղրական խոսքերով հանդես եկավ երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդընի հասցեին։ Վերջինս 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներից է։ Դեմոկրատ Բայդընին Թրամփը ծաղրում էր կանանց կողմից վերջինիս նկատմամբ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ։

՝՝Բայդընին ես սպառնալիք չեմ համարում։ Կարծում եմ, նա սպառնալիք է ինքն իր համար՛՛, հայտարարում էր Թրամփը Սպիտակ տնից դուրս գալու պահին, երբ պատրաստվում էր երկօրյա այց կատարել Մեքսիկայի հետ Կալիֆորնիայի սահման։

Նրա խոսքերով, ժողովուրդը Բայդընին մի կողմ կնետի։ ՝՝Ու բոլորս մի քիչ կծիծաղենք՛՛, հայտարարում էր Թրամփը։

Այս շաբաթ ավելի վաղ Թրամփը երկու անգամ արդեն անդրադարձել էր երկու կանանց կողմից Բայդընի դեմ հնչած այն մեղադրանքներին, որոնց համաձայն վերջինս ժամանակին ինչ որ կերպ ֆիզիկապես հպվել է իրենց։

Հիշեցնենք, որ Ջո Բայդընը նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին երկրի փոխնախագահն էր։ Մինչ այդ երկար տարիներ եղել է Սենատի անդամ։

Բայդընը պատրաստվում է այս ամիս հանդես գալ Դեմոկրատական կուսակցության ներկուսակցական ընտրապայքարին մասնակցելու որոշման մասին, չնայած այն հանգամանքին, որ երկու կանանց կողմից հնչած մեղադրանքները որոշ առումով կարող են վնասել նրա հեղինակությունը։

XS
SM
MD
LG