Մատչելի հղումներ

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մասին


Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ապրիլի 4-ին Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը կիրականացվի «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» մոնիտորինգի ձևաչափին։ Այս որոշմամբ նախարարների կոմիտեն իր քաղաքական ուղերձն է հղել Հայաստանին՝ որպես դրական գնահատական երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին:

Քննարկումների ընթացքում անդամ պետությունները բարձր են գնահատել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղությամբ:

XS
SM
MD
LG