Մատչելի հղումներ

Վենեսուելան՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ մրցակցության հարթակ


Անցած մի քանի ամիսների ընթացքում Թրամփի վարչակազմը վստահաբար հայտարարում էր, թե Վենեսուելայում տապալվում է Մադուրոյի վարչակարգը։ Սակայն այսօր, երբ հարավամերիկյան այս երկրում շարունակում է աճել ռուսական ռազմական ներկայությունը, շատերն են ենթադրում, որ այս ճգնաժամը կարող է հակամարտության վերաճել Վաշինգտոնի ու Մոսկվայի միջեւ։

Սրանք ռուսական արտադրության ուղղաթիռներ են։ ՝՝Ու եթե Վենեսուելայի ժողովուրդը ցանկություն արտահայտի, մենք հավելյալ ուղղաթիռներ կուղարկենք՛՛, ասում են ՝՝Ռոսվերտոլ՛՛-ի պաշտոնյաները։

Անցյալ ամիս էր, որ Վենեսուելայում ցուցադրվեց ուղղաթիռների օդաչուների ռուսական մարզական կենտրոնը։ Մոսկվան այստեղ է ուղարկել ռազմական մոտ 1ՕՕ մասնագետների։

Ինչպես American Enterprise հաստատության վերլուծաբան Ռոջեր Նորիեգան է ասում, ՝՝Իրադրությունը լարվում է, երբ հակառակ ԱՄՆ-ի նախազգուշացումներին, ռուսներն այստեղ ցույց են տալիս նման տեղաշարժ։ Վտանգավոր է նաեւ այն, որ նաեւ Չինաստանն է սկսում միջամտել՛՛։


Անցյալ շաբաթ չինական մի օդանավ վայրէջք կատարեց Կարակասում՝ Մադուրոյի կառավարության համար այստեղ տեղափոխելով 65 տոննա դեղամիջոցներ եւ այլ պարագաներ։

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը Ռուսաստանին կոչ է արել ՝՝հեռանալ Վենեսուելայից՛՛՝ նախազգուշացնելով, որ իր առջեւ են դրված խնդիրը լուծելու բոլոր տարբերակները։ Սակայն ռուսների հետ միասին, չինացիները հայտարարում են, որ իրենց գործողությունները համապատասխանում են Վենեսուելայի ու միջազգային օրենքներին։ Կոչը չհարգելու պատճառով էլ Վաշինգտոնը ռուսներին սպառնում է նոր պատժամիջոցներով։ Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսն ասում է, թե սխալ կլիներ, որ ռուսները ենթադրեին, թե այստեղ ունեն ազատ կերպով գործելու հնարավորություն։
Սակայն ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Չինաստանը Վենեսուելայում ունեն միլիարդավոր դոլարների ներդրումներ, եւ այժմ մտահոգված են, որ իշխանափոխության դեպքում գուցե չկարողանան հետ ստանալ այդ գումարները։
Բացի ֆինանսական հարցերի շուրջ մտահոգությունը, Մոսկվայի համար կա եւս մեկ, այս տարածաշրջանում իր ներկայությունն ընդլայնելու նպատակ։

Հիշենք, որ 2Օ15 թվականին Սիրիայի պատերազմի մեջ ներքաշվելով, Մոսկվան հակամարտությունը շրջեց հօգուտ նախագահ Բաշար ալ Ասադի։ Վերլուծաբաններն ասում են, թե Մոսկվան նույնը կարող է անել նաեւ Վենեսուելայում։ Այնպես որ ուժեղ առճակատումից խուսափելու համար ամենակարեւոր քայլը կլինի այն, ասում են վերլուծաբանները, որ ընդդիմության ղեկավար, իրեն ժամանակավոր նախագահ հռչակած Հուան Գուաիդոն վստահեցնի Ռուսաստանին ու Չինաստանին, որ Մադուրոյի պաշտպանությունից հրաժարվելու դեպքում իրենք իրենց ներդրումները չեն կորցնի։


Սակայն արդյո՞ք դա կբավարարի Ռուսաստանին, երբ նրա իրական նպատակն է ապացուցել, որ միջազգային հարթակում հարցեր լուծելիս, ԱՄՆ-ը միայնակ կերպով գործել չի կարող։ Կրեմլը դեռեւս չի մոռանում ուկրաինական դեպքերը, երբ ԱՄՆ-ը աջակցում էր արեւմտամետ հեղափոխությունը։ Եվ ահա Վենեսուելայում է Կրեմլը փորձում տալ Ուկրաինայի հեղափոխության պատասխանը։

Իսկ այս ընթաքում Վենեսուելայում հացի խնդիրը շարունակում է խորանալ, ջրի խնդիրը՝ ծանրանալ, էլեկտրականության խնդիրը՝ մթության մեջ պահել ժողովրդին։

Facebook Forum

XS
SM
MD
LG