Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն նշում է հիմնադրման 7Օ-րդ տարեդարձը


ՆԱՏՕ-ն նշում է հիմնադրման 7Օ-րդ տարեդարձը
please wait

No media source currently available

0:00 0:02:02 0:00

ՆԱՏՕ-ն նշում է իր հիմնադրման 7Օ-րդ տարին։ Ինչպես ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Մարկ Սիմակովսկին է ասում, պատմության մեջ այն ռազմական ամենահաջողված դաշինքն է, եւ հակառակ ԱՄՆ-ի նախագահի հայտարարություններին, ամենեւին էլ հնացած չէ։

՝՝Այս կազմակերպությունը՛՛, ասում է նա, ՝՝ցույց է տվել փոփոխվող իրականությանը համապատասխան, ներքին փոփոխություններ իրականացնելու կարողություն՛՛։ Խոսքը, ըստ նրա, վերաբերում է Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի հարավային սահմաններում առկա ճգնաժամի, կիբերհաձակումների հետ կապված խնդիրներին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համոզմամբ ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրն այսօր կապված է ծախսումների հետ։ Վերջինս բազմիցս է պնդել, որ եվրոպական դաշնակիցները պիտի ավելացնեն պաշտպանության բնագավառում իրենց բյուջեն։

Ըստ ՆԱՏՕ-ի կանոնակարգի, անդամ պետություններից յուրաքանչյուրն ամեն տարի ռազմական բնագավառում պիտի ծախսի իր ներքին համախառն արտադրանքի առնվազն երկու տոկոսը։ Սակայն օրինակ 2Օ18 թվականի ընթացքում 29 անդամ պետություններից միայն 7 պետություն է կատարել այդ պահանջը։ Փորձագետներից շատերն են 2 տոկոսի չափանիշը համարում կարեւոր հանգամանք։

Ինչպես նրանցից դեսպան Քուրթ Վոլքերն է ասում, այդ գումարն անտեղի չի կորում։ ՝՝Այն չի դրվում ՆԱՏՕ-ի բյուջեի մեջ, այլ ամեն մի պետություն կիրառում է իր իսկ համար։ Եվ դա է ցույց տալիս, թե որքան է տվյալ պետությունը կարեւորում իր իսկ անվտանգությունը՛՛։ Նրա խոսքերով, այն վստահություն է ներշնչում ՆԱՏՕ-ին, որ դա մի պետություն է, որին անհրաժեշտության դեպքում հնարավոր է պաշտպանել։

Կան նաեւ փորձագետներ, որոնք, կարեւորելով հանդերձ պաշտպանական ծախսերը, գտնում են, որ այս դաշինքի համար ամենակարեւորն իր անդամների միջեւ փոխվստահությունն է։ Նրանք ասում են, որ այդ առումով Թրամփը վնաս է հասցրել այդ փոխվստահությանը։
՝՝Իսկ երբ ԱՄՆ-ի նախագահը հարցականի տակ է դնում դաշինքի արժեքները, մեր թշնամիները Մոսկվայում ու Պեկինում կասկածի տակ են առնում միմյանց պաշտպանելու ՆԱՏՕ-ի կարողությունը՛՛, ասում է Մարկ Սիմակովսկին, ում խոսքերով, ինքը չի կարծում, որ այս հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմը հանդես կգա դաշինքից որեւէ կերպ դուրս գալու որեւէ քայլով։


Ի դեպ, ինչպես փորձագետներն են ասում, ՆԱՏՕ-ի գործընկերները համաձայնվել են Վաշինգտոնում անցկացվելիք հանդիպումը իջեցնել արտաքին գործերի նախարարների մակարդակի՝ փորձելով խուսափել Թրամփի կողմից հնարավոր վտանգավոր հայտարարություններից։

XS
SM
MD
LG