Մատչելի հղումներ

Թուրքիայի տեղական մարմինների ընտրությունները՝ նախագահ Էրդողանի կառավարման ցուցանիշ


Թուրքիայի տեղական մարմինների ընտրությունները՝ նախագահ Էրդողանի կառավարման ցուցանիշ
please wait

No media source currently available

0:00 0:01:51 0:00

Թուրքիայում անցկացվող տեղական մարմինների ընտրություններն այստեղ դիտվում են որպես հանրաքվե նախագահ Էրդողանի հարցով։ Արդյոք Թուրքիայում այսօր շարունակում են աջակեց նախագահին ու նրա կուսակցությանը։ Այս հարցին պատասխան են տալիս ընտրության արդյունքները, որոնք նախորդներից ունեն մեծ տարբերություն։

Ընտրություններն այստեղ անցնում են երկրի տնտեսական անկման ժամանակաշրջանում, երբ մեծապես արժերզրկվել է թուրքական լիրան՝ մեծ ազդեցություն գործելով ժողովրդի սոցիալական վիճակի վրա։ Նախագահ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության թեկնածուն մայրաքաղաք Անկարայում արդեն տանուլ է տվել, այդ տեղը զիջելով ընդդիմությանը։

Մարդիկ այստեղ բողոքում են գործազրկության աճի դեմ, եւ հույս ունեն, որ իշխանության փոփոխության դեպքում դրական փոփոխություն տեղի կունենա նաեւ իրենց առօրյա կյանքում։
Բացի գործազրկությունից, թուրքերին աստիճանաբար ավելի է մտահոգում այն հանգամանքը, որ Թուրքիայում ավտորիտար կառավարման համակարգը։ Նրանք բողոքում են, որ մամուլի միջոցով իրենց են պարտադրվում գաղափարներ, որոնց կրողն իրենք չեն կարող լինել։ Հատկապես երիտասարդներն ասում են, թե իրենք պայքարելու են երկրի աշխարհիկ սկզբունքները պահպանելու համար։

Նրանցից շատերն են բողոքում, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը փորձում է ոչնչացնել հենց աշխարհիկ հիմքերը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի քրդերին, ապա այս ընտրությունները նրանց համար մի հնարավորություն է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն իրենց ձայնը տալու համար, չնայած նրանցից շատերն են համոզված, որ ՝՝Էրդողանն ունի իր ուզածն անելու համար մեծ իշխանություն՛՛։

Վերջին տվյալների համաձայն, Էրդողանի կուսակցությունը ընդհանուր առմամբ այնուամենայնիվ ստացել է ձայների 51 տոկոսը, սակայն չնայած առավելությանը, այն մեծ անկում է նրա իշխանավարման 16 տարիների ընթացքում անցկացված բոլոր ընտրությունների համեմատ։ Իսկ այն, որ նրա կուսակցության թեկնածուի դեմ պայքարում ըստ նախնական տվյալների ընդդիմության կողմից հաղթանակ է գրանցվել նաեւ ամենախոշոր քաղաքում՝ Ստամբուլում, խոսում է Էրդողանի իշխանության անկման արագության մասին։ Վերջինս խոստանում է, իշխանությունը պահպանելու նպատակով, տնտեսական մեծ բարեփոխումներ իրականացնել մինչեւ 2Օ23 թվականի համընդհանուր ընտրությունները։

XS
SM
MD
LG