Մատչելի հղումներ

Ցույցեր Հորդանանում և Գազայում՝ ընդդեմ Իսրայելի


Բազմաթիվ հորդանանցիներ մարտի 29-ին դուրս են եկել փողոց իրենց աջակցությունը հայտնելու Գազայի բնակիչներին և նշելու ամենամյա տարելիցը կապված 1976 թվականին 6 արաբների սպանության դեպքերի հետ

Ցուցարարները արձագանքել են Հորդանանում Իսլամական շարժման կոչին: Հանրահավաքի մասնակիցները բացականչում էին կոչեր ի պաշտպանություն պաղեստինցիների, ինչպես նաև ծածանում Հորդանանի ու Պաղեստինի դրոշերը:

«Մենք՝ պաղեստինցիներս և հորդանանցիները, մեկ ժողովուրդ ենք և ունենք նույն խնդիրները: Այսօր մենք հստակ ուզում ենք ասել, որ աջակցում ենք իրենց բնակավայրեր պաղեստինցիների վերադարձը»,- ասում է Հորդանանի Իսլամական գործողությունների ճակատի գլխավոր քարտուղար Մուրադ Ադայլեհը:

Այս հանրահավաքը նշում է 1976 թվականին իսրայելցի զինվորականների կողմից 6 արաբների սպանության ողբերգական դեպքերի տարելիցը: Ողբերգությունը տեղի էր ունեցել Իսրայելի հյուսիսում, ուր արաբները բողոքի ցույց էին անցկացնում ընդդեմ կառավարության կողմից հողերի բռնագրավվմանը:

Գազայում շաբաթ օրը նախատեսվում են զանգվածային բողոքի ցույցեր սահմանային գոտիներում՝ շաբաթական ցույցերի տարելիցը նշելու, որոնց ընթացքում ըստ Գազայի աղբյուրների, սպանվել են շուրջ 200 պաղեստինցիներ:

Իր հերթին իրայելական բանակը հրթիռակոծել է Գազան և զորքեր կուտակել սահմանային գոտում ի պատասխան այս շաբաթ Համասի կողմից Թել Ավիվի դեմ իրականացված հրթիռակոծման, որի ժամանակ 6 իսրայելցիներ էին վիրավորվել։

Հիշեցնենք, որ Իսրայելը գրավել էր Գազան 1967 թվականի պատերազմի օրերին և դուրս բերել իր զորքերն ու բնակիչներին այստեղից 2005 թվականին: Երկու տարի անց այստեղ իշխանությունը իր ձեռքն էր վերցրել Համասը, որը հանդես է գալիս Իսրայելը վերացնելու կոչերով: 2007-2014 թթ ընթացքում այստեղ տեղի է ունեցել երեք պատերազմ:

Ցուցարարները կոչ են անում թույլատրել պաղեստինցիներին վերադառնալ այն տարածքներ, որտեղից հեռացվել են իրենց ընտանիքները, ինչպես նաև վերացնել Եգիպտոսի և Իսրայելի կողմից Գազայի գոտու շրջափակումն անվտանգության նկատառումներից ելնելով, որը զգալի հարված է հասցրել Գազայի տնտեսությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG