Մատչելի հղումներ

Բացահայտվում են Boeing 737 MAX 8 ինքնաթիռի կործանման պատճառները


Boeing 737 MAX 8 ինքնաթիռի կործանման շուրջ հետաքննություն իրականացնող մասնագետները հանգել են նախնական եզրակացության, որ ինքնաթիռի վայրէջքը կարգավորող համակարգը ակտիվացել էր, նախքան ինքնաթիռը կհարվածեր գետնին։

Եթովպիայում Boeing 737 MAX ինքնաթիռի կործանման շուրջ հետաքննությունը հանգել է նախնական եզրակացության ողբերգության պատճառների մասին: Ըստ փորձագետների՝ ինքնաթիռի վայրէջքի համար պատասխանատու համակարգը ակտիվացել էր նախքան ինքնաթիռի վայրէջքը: Դրա արդյունքում է այն կործանվել։

Դրա մասին տեղեկացնում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով հետաքննության արդյունքներին ծանոթ մարդկանց:

ԱՄՆ-ի պաշտոնյաներն իրենց հերթին հայտարարել են , որ նախնական եզրակացությունը կհրապարակվի մոտ օրերին:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Եթովպիական ավիաուղիների ինքնաթիռը ենթարկվել էր աղետի, որին զոհ են գնացել 157 մարդ: Որպես հիմնական պատճառ, առաջ էր քաշվում վայրէջքի համար պատասխանատու համակարգի անսարքության վարկածը:

Ողբերգությունից հետո Boeing ընկերության այս ինքնաթիռի նկատմամբ կիրառվեց ժամանակավոր արգելք: Դրան նպաստել էր նաև նույն ինքնաթիռի կործանումը Ինդոնեզիայում անցած տարվա հոկտեմբերին:

Boeing-ը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկում անսարքությունը վերացնելու ուղղությամբ, մասնավորապես վայրէջքի համար պատասխանատու համակարգում:

Ընկերությունը հանդես է եկել վերապատրաստման մի փաթեթով, որի միջոցով կվերապատրաստվեն օդաչուներն ամբողջ աշխարհում: Միայն դրանից հետո այն կարող է հաղթահարել գլոբալ այս արգելքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG