Մատչելի հղումներ

Մյուլլերի զեկույցը ոգեւորել է Թրամփին


Մյուլլերի զեկույցը ոգեւորել է Թրամփին
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սուր հարձակումներ է իրականացնում նրանց դեմ, ովքեր անհամբեր սպասում էին, որ Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական խումբը փաստեր կհայտնաբերեր իր նախընտրական թիմի ու ռուսների միջեւ գաղտնի հանդիպումների մասին։ Նրա խոսքն այս օրերին հնչում է հիմնականում ընդդեմ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի եւ դատական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջերրի Նադլերի։

՝՝Այս ամենից տուժեցին ոչ միայն մեծաթիվ մարդիկ, այլեւ երկիրը, մեր հայրենիքը՛՛, ասում է Թրամփը ու ավելացնում, թե դեմոկրատներն այժմ անցել են արհեստական շնչառության, ՝՝մեկը մյուսին բերանով շունչ տալու եղանակին՛՛։ Ադամ Շիֆին ՝՝գրչի կոթ՛՛ անվանելով՝ Թրամփն իր հակառակորդներին համարում է ՝՝հիվանդ անձնավորություններ՛՛։
Զեկույցի ամփոփ տարբերակը ներկայացնելով՝ արդարադատության նախարար Ուիլյամ Բարրն ասել է, որ չնայած հատուկ հետաքննչական խմբի զեկույցը չի բացահայտել նախագահի կողմից քրեական հանցագործություն, այն չի էլ արդարացնում նախագահին։

Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին էլ գտնում է, որ արդարադատության նախարարի ամփոփ տեղեկագիրը չի բավարարում իրենց, եւ պահանջում է, որ իրենց հանձնվի ամբողջ զեկույցը։

՝՝Մենք չունենք արդարադատության այնպիսի նախարարի կարիք, որը աշխատանքի հարցազրույցի ժամանակ ասում էր, թե նախագահը վեր է օրենքից, որ նախագահին չի կարելի ներկայացնել մեղադրանք՛՛, ասում է Փելոսին։

Թրամփը նախապես ընդունել էր զեկույցը հրապարակելու դեմոկրատների կոչը, սակայն հինգշաբթի օրը դեմոկրատների դեմ նրա խստագույն խոսքերը խոսում են քաղաքական աստիճանաբար աճող լարվածության մասին, երբ մոտենում են 2Օ2Օ թվականի նախագահական ընտրությունները։

XS
SM
MD
LG