Մատչելի հղումներ

Իրաքում հայտնաբերվում են եզդիների զանգվածային գերեզմանոցներ


Իրաքում հայտնաբերվում են եզդիների զանգվածային գերեզմանոցներ
please wait

No media source currently available

0:00 0:01:28 0:00

Վերջին շաբաթների ընթացքում Իրաքի ու Միավորված ազգերի կազմակերպության աշխատակիցները հայտնաբերել են Դաեշի զոհ դարձած եզդի 3Օ անձանց դիակներ։ Զանգվածային այս գերեզմանոցը մեկն է այս տարածքում նման տասնյակ գերեզմաններից։

Դաեշի զինյալներն անցած տարիներին միայն Իրաքում մի քանի հազար եզդի են սպանել։ Հազարավոր այլոք անհետ կորած են։ ՄԱԿ-ը գտնում է, որ կատարվածը կարելի է համարել ցեղասպանություն։

Արհավիրքից մազապուրծ եղած անձինք ասում են, թե ծայրահեղական այս խմբավորման անդամները եզդի տղամարդկանց նախ ստիպում էին փորել խորը փոսեր, որից հետո նրանց սպանում էին ու նետում այդ փոսերը։ Կանայք ու երեխաները գերեվարվում էին ու ենթարկվում սեռական ստրկության կամ վերածվում բռնի աշխատուժի։

Ասյան 12 տարեկան էր, երբ նրան հինգ տարի առաջ գերեւարեցին։

Նրա խոսքերով, իրենց խաբել են, ասելով, թե տանում են դեպի անվտանգ լեռները, սակայն վերցրել են թանկարժեք պարագաները, բջջային հեռախոսներն ու անձը հաստատող փաստաթղթերը։

Նրան հաջողվել է փախչել, երբ ծայրահեղականները վերջին անհույս մարտերն էին մղում։ Ինչպես Ասյան է ասում, իրենց մատնել են սովի, ենթարկել ծեծի, կտրտել ձեռքերը, տանջել։

Դաեշը՝ այսպես կոչված Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումն իր առջեւ դրել էր եզդիների ազգային ու կրոնական ինքնությունը ոչնչացնելու նպատակ, ստիպել են աղոթել իրենց ձեւերով, սպառնալով հակառակ դեպքում սպանել նրանց։

Ակտիվիստները մեղադրում են նաեւ Իրաքի կառավարությանը, որը նրանց խոսքերով, բավարար ջանք չի գործադրել եզդիներին պաշտպանելու համար։ Արդյունքում մոտ 4ՕՕ հազար եզդի այսօր տեղահանված է միայն Իրաքում։
Դաեշի կողմից գերեվարված մոտ 3ՕՕՕ անձանց գտնվելու վայրն այսօր հայտնի չէ։

XS
SM
MD
LG