Մատչելի հղումներ

Սենատում անցկացվեցին Բոինգի շուրջ լսումներ


Սենատում անցկացվեցին Բոինգի շուրջ լսումներ
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

ԱՄՆ-ի կառավարությունը պաշտպանում է այն օրենքը, ըստ որի օդանավեր արտադրող ընկերություններն իրենք են վավերացնում իրենց օդանավերի անվտանգությունը։
Երկրի Սենատում այս հարցով անցկացվեցին լսումներ՝ կապված Բոինգ 737 MAX 8 մակնիշի երկու օդանավերի կործանման փաստի հետ։ Ըստ ուսումնասիրությունների առաջին տվյալների, երկու աղետները տեղի են ունեցել օդանավի քթային հատվածի կառավարման համակարգչային ծրագրի թերության պատճառով։

ԱՄՆ-ի օդագնացության դաշնային վարչության ղեկավար Դանիել Էլուելն ասել է սենատորներին, թե նրանք, ովքեր հաստատում են օդանավերի անվտանգությունը, հատուկ ընտրված մասնագետներ են, որոնք ենթարկվում են իր վարչությանը։
Օդագնացության վարչությունը մշտապես է հենվել օդանավաշինական ընկերություններից ստացված տեղեկությունների վրա։
Սակայն դեմոկրատ սենատորներից ոմանք լսումների ժամանակ տարակուսանք արտահայտեցին՝ ասելով, թե ավիաշինարարներն իրենք իրենց արտադրանքը երաշխավորելու փաստով հակասում են հասարակության վստահության պահանջներին։

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզի խոսքերով էլ, մտահոգություն են հարուցում օդագնացության վարչության եւ Բոինգի միջեւ սերտ հարաբերությունները։ ՝՝Իրենց օդանավերին այս ընկերության կողմից թռչելու իրավունք տալու փորձառությունը եւ օդագնացության վարչության հետ մտերիմ հարաբերությունները սպառնում են վնասել ամբողջ համակարգի նկատմամբ վստահությունը՛՛, հայտարարել է Քրուզը։

Բոինգը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե այլեւս չի ցանկանում, որ դաշնային իշխանությունները միջամտեն իր օդանավերի կառուցվածքի ու արտաքինի մասին որոշումներ կայացնելու, ինչպես նաեւ փորձարկումներ անցկացնելու հարցերում։ Այն հայտարարում է նաեւ, որ գրեթե ավարտել է համակարգչային թերի ծրագիրը նորացնելու եւ բարելավելու աշխատանքները։ Սակայն 737 MAX 8 մակնիշի բոինգների թռիչքը վերսկսելու համար դեռեւս կպահանջվի որոշակի ժամանակ։

XS
SM
MD
LG