Մատչելի հղումներ

Բրէքզիթի ապագան՝ դեռեւս անորոշ


Բրէքզիթի ապագան՝ դեռեւս անորոշ
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու՝ Բրէքզիթի ապագան այսօր շատ անորոշ է, քանի որ երկրի խորհրդարանը մերժել է կառավարության կողմից ներկայացված 16 նախագիծ։


Խորհրդարանի Համայնքների պալատը Բրէքզիթի գործընթացը վերցրել է վարչապետ Թերեզա Մեյից, որին մինչ այժմ չի հաջողվել հավանության արժանացնել որեւէ գործարք։
Մեյը հայտարարել է, թե ինքը կթողնի վարչապետի պարտականություններն ավելի վաղ, քանի ինքը նախատեսում էր, եթե խորհրդարանի անդամներն ընդունեն այն ծրագիրը, որի շուրջ ինքը բանակցել էր Եվրամիության ղեկավարների հետ։
Այս ծրագրի շուրջ տարաձայնությունները կենտրոնանում են առեւտրին վերաբերող խնդիրների եւ Եվրոպական միության անդամ Իռլանդիայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանային անցման վրա։ Ներկա պահին երկու կողմերի բնակիչներն չունեն սահմանը հատելու հարցում որեւէ խնդիր։

Եվրոպական միությունը Լոնդոնին տվել է մինչեւ ապրիլի 12-ը ժամանակ, որպեսզի պատգամավորները կայացնեն նոր ծրագրի մասին որոշում։ Հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան Եվրամիությունից ստիպված է լինելու դուրս գալ առանց ելքի շուրջ գործարքի, ինչը կարող է դառնալ տնտեսական քաոսի պատճառ։


XS
SM
MD
LG