Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան մնում է միջուկային սպառնալիք ԱՄՆ-ի համար


Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատարը հայտնում է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային սպառնալիք հանդիսանալ Միացյալ Նահանգների համար:

Գեներալ Ռոբերտ Աբրամսը ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի համար անհրաժեշտ նյութերի և հրթիռների արտադրությունը չի համապատասխանում ապամիջուկայնացման վերաբերյալ այս երկրի առաջնորդի ստանձնած պարտավորություններին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը կարող է չունենալ համապատասխան ազդանշանային հնարավորություններ Հյուսիսային Կորեայի միջուկային հարձակման դեպքում: Ըստ նրա, անհրաժեշտ են այլ տեխնիկական միջոցներ արագ կանխարգելման և ազդարարման համակարգ ձևավորելու համար:

Հիշեցնենք, որ անցած հունիս ամսին Սինգապուրի գագաթաժողովի ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել էր աշխատանքներ իրականացնել դեպի Կորեական թերակղզու ապամիջուկայնացում:

ԱՄՆ-ը, սակայն, ընդգծել է, որ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դանդաղ ապամիջուկայնացման դիմաց:

Facebook Forum

XS
SM
MD
LG