Մատչելի հղումներ

Կարմրուկը տարածվում է պատվաստումներից հրաժարվելու պատճառով


Կարմրուկը տարածվում է պատվաստումներից հրաժարվելու պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

ԱՄՆ-ի միայն 15 նահանգներում միայն այս տարվա ընթացքում կարմրուկ հիվանդությամբ է վարակվել ավելի քան 3ՕՕ մարդ։ Դրանց ուղիղ կեսը գրանցվել է Նյու Յորքի հյուսիսում։ Մարզի ղեկավարությունն էլ կայացրել է որոշում, ըստ որի հիվանդության դեմ պատվաստման չենթարկված անձանց արգելվում է այցելել հասարակական վայրեր։

Նյու Յորքի Ռոքլենդի մարզում մոտ 6 ամիս կարմրուկ հիվանդության տարածման պատճառով այստեղ հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Ինչպես Ռոքլենդի կառավարիչ Էդ Դեյն է ասում, 18 տարեկանից ցածր տարիք ունեցող այն անձինք, որոնք չեն ստացել պատվաստում ընդդեմ կարմրուկի, մինչեւ 3Օ օր հետո արտակարգ իրավիճակն ավարտվելը չեն կարող այցելել հասարակական վայրեր։

Հասարակական վայր ասելով նկատի են առնվում հանրախանութները, ռեստորանները, ավտոբուսներն ու մետրոն։ Ոստիկանությունը չունի պատվաստման մասին փաստաթուղթ պահանջելու իրավասություն, սակայն ծնողները կարող են ենթարկվել 5ՕՕ դոլար տուգանքի եւ մինչեւ 6 ամսվա ազատազրկման, եթե հրաժարվեն պատվաստման ենթարկել իրենց երեխաներին։

Հիվանդությունը հիմնականում տարածվել է ծայրահեղ ուղղափառ հրեական թաղամասում։ Եվ մարզի պաշտոնյաներն ասում են, թե շատ կարեւոր է, որ ծնողները լավ հասկանան կարմրուկի վտանգները։
՝՝Կարմրուկը կարող է դառնալ թոքաբորբի, էսցեֆալիտի, ուղեղի այտուցման, վաղաժամ ծննդաբերության պատճառ։ Հիվանդություններ, ասում է Դեյը, որոնք կարող են ավարտվել մահով։

ԱՄՆ-ի որոշ նահանգներ թույլ են տալիս, որ կրոնական պատճառներով մարդիկ հրաժարվեն պատվաստումներից։ Եվ հենց այս նահանգներում է, որ գրանցվել է կարմրուկ հիվանդության աճ։

Որոշ մարդիկ կարծում են, որ պատվաստումների արդյունքում երեխաների մոտ կարող է առաջ գալ աուտիզմ։ Սակայն շարունակվող ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս կարծիքն իրականության հետ չունի եզր։

Բայց որքան էլ մասնագետները փորձում են փաստերի հիման վրա վստահեցնել, որ վտանգ պատվաստումները չեն ներկայացնում, մեծաթիվ ծնողներ են շարունակում հավատալ միայն իրենց հավատքին։

Իսկ Ռոքլենդի մարզը, կարմրուկի դեմ պայքարին զարկ տալու նպատակով առաջարկում է պատվաստում՝ անվճար։

XS
SM
MD
LG