Մատչելի հղումներ

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների և Կասպրշիկի հետ


Վիեննայում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) հովանու ներքո Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկումների առանցքում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Փաշինյանն Ավստրիայի մայրաքաղաք կմեկնի մարտի 28-ի երեկոյան: Ծրագրված են նրա հանդիպումները Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլենի հետ:

Ավստրիայում ՀՀ դեսպանատան «Հայաստան» կենտրոնում մարտի 29-ին տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

XS
SM
MD
LG