ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել:
«Մենք հստակ դատապարտել ենք հրթիռային հարձակումները: Սակայն այժմ հավատացած ենք ՝ անհրաժեշտ է խուսափել լարվածությունից և այս պահին զսպվածություն ցուցաբերել, որպեսզի մարդիկ ինչպես Իսրայելում, այնպես էլ Գազայում ավել շատ չտառապեն»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Գազայի տարածքից երկուշաբթի օրվա հրթիռակոծման համար պատասխանատու է Համաս խմբավորումը, որը վերահսկում է Գազան: Հրթիռակոծման արդյունքում գրանցվեց 7 վիրավոր:
Իսրայելը պատասխանել է Գազայի տարածքում տասնյակ թիրախների հրթիռակոծմամբ, ներառյալ Համասի ղեկավարի գրասենյակը: Արդյունքում տուժել է 5 պաղեստինցի:
Facebook Forum