Մատչելի հղումներ

Ով կդառնա Ուկրաինայի հաջորդ նախագահը


Ուկրաինայում նախընտրական մրցապայքարը շարունակում է գլխավորել շոու-բիզնեսի ներկայացուցիչեւ գործարար Վլադիմիր Զելենսկին: Նա ունի մեծ շանսեր դուրս գալ երկրորդ փուլ Ուկրաինայի քաղաքականության երկու վետերանների `գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի եւ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ:

Ուկրաինայի կայանալիք նախագահական ընտրությունների համար տպագրված քվեաթերթիկը ընդգրկում է 39 թեկնածու: Այս թիվը աննախադեպ է գրեթե երեք տասնամյակ անկախություն ունեցող երկրի համար:

Հարցումների համաձայն, դերասան եւ գործարար Վլադիմիր Զելենսկին պահպանել է առաջին տեղը վարկանիշային աղյուսակում: Հայտնի է նրա «Ժողովրդի ծառա» հեռուստատեսային սերիալը, ուր Զելենսկին խաղացել է նախագահի դերը: Ուկրաինացի ընտրողները որպես նրա թեկնածության թերություն նշում են քաղաքական փորձի բացակայությունը:

«Նա այս պաշտոնի համար բացարձակ պատրաստ չէ: Կան այլ մարդիկ, ովքեր առնվազն հասկանում են ինչ-որ բան: Մարդը կարող էունենալ գործարարի հմտություններ, տիրապետել շոու բիզնեսի ոլորտին, բայց ոչ քաղաքականությանը”,- ասում է Կիևի բնակիչ Վալենտինը:

Զելենսկիի վարկանիշը 30 տոկոս է: Նրա ամենամոտ մրցակիցները գործող նախագահ Պետրո Պորոշենկոն եւ նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն են: Նրանցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 16 տոկոսի աջակցություն:Վերջիններիս վարկանիշի մեջ տարբերությունը չնչին է:

«Երեք թեկնածուներից ոչ մեկին չեմ հավանում, իսկ մյուս թեկնածուները պարզապես չեն անցնի: Իհարկե անհրաժեշտ է գնալ ընտրություններին, սակայն արդյունքները անորոշ են”,- ասում է Կիևի բնակիչ Եվգենիա Շմելկովան:

Եթե մարտի 31-ի քվեարկությանը թեկնածուներից որևէ մեկը չստանա ձայների 50 տոկոսից ավելին, ապա ապրիլի 21-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Սոցիոլոգների ներկայիս հաշվարկներով Զելենսկին կարող է հաղթել նաև երկրորդ փուլում անկախ թեկնածուից: Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոյի խոսքերով ամեն դեպքում կարեւոր է պահպանել կայունությունը, քանի որ նույնիսկ գործող նախագահի հաղթանակի պարագայում, որին դեմ են շատ ընտրողներ, իրավիճակը կարող է հանգեցնել ճգնաժամի:

«Եթե, օրինակ, Զելենսկին հաղթի, ապա դա կարող է առաջացնել քաղաքական և կառավարման ոլորտներում խառնաշփոթ, քանի որ նա չունի փորձ և չունի թիմ: Անհրշաժեշտ է հարմարվել նոր կարգավիճակին և հասկանալ, թե ինչպես է պետք ղեկավարել պետական համակարգը»,- նշում է քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն:

Հաղթանակի պարագայում նորընտիր նախագահը կառերեսվի բազմաթիվ խնդիրների հետ, ներառյալ պատերազմի, Ղրիմի ճգնաժամի, ծանր տնտեսական վիճակի ու կոռուպցիայի: Ինչ վերաբերում է մնացած 36 թեկնածուներին, ապա նրանցից շատերը, ըստ վերլուծաբանների, իրենց առջև չեն դնում ընտրվելու նպատակ, այլ պարզապես մեծացնում են իրենց ճանաչելիությունը ընտրողների շրջանում:

Facebook Forum

XS
SM
MD
LG