Մատչելի հղումներ

 
Դեմոկրատները պահանջում են Մյուլլերի զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակումը

Դեմոկրատները պահանջում են Մյուլլերի զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակումը


Դեմոկրատները պահանջում են Մյուլլերի զեկույցի ամբողջական տարբերակի հրապարակումը
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

Ռորբերտ Մյուլլերի ղեկավարած հատուկ հետաքննչական խումբը վերջերս հրապարակեց երկար սպասված զեկույցն այն մասին, թե ինչ կապ է եղել նախագահ Թրամփի նախընտրական թիմի ու ռուսների միջեւ: Սակայն հրապարակվել է այն որպես ամփոփ մի աշխատություն, այլ ոչ բոլոր մանրամասնություններով: Հանրապետականներն ասում են, թե մինչեւ ամբողջությամբ հրապարակվելը, գլխավոր դատավոր Բարրը պիտի ցուցաբերի մեծ զգոնություն:

Դեմոկրատների խոսքերով, զեկույցի ոչ ամբողջական հրապարակումը չի կարող տալ ամբողջի ճիշտ պատկերը:

Ինչպես Սենատի փոքրամասնության ղեկավար Չաք Շումերն է ասում, իրենց հարկավոր չեն Բարրի մեկնաբանությունները: Հարկավոր է զեկույցն ամբողջությամբ, ասում է նա:

Ներկայացուցիչների պալատի վեց հանձնաժողովների նախագահներ պաշտոնապես դիմել են Բարրին, որ նա հրապարակի զեկույցն ամբողջությամբ: Եվ եթե մինչեւ ապրիլի 2-ը նա դա չանի, իրենք կդիմեն հաջորդ քայլին, ասում են դեմոկրատները:

Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը ողջունել է Մյուլլերի զեկույցը եւ հայտարարել, որ այս զեկույցը կկասեցնի իրեն անվստահության քվե հայտնելու դեմոկրատների ջանքերը:

Դեմոկրատներն ասում են, որ միայն ամբողջական զեկույցի հրապարակումը թույլ կտա պարզել, թե ինչու Մյուլլերը Թրամփին լիովին չի ազատել արդարադատությունը խոչընդոտելու մեղադրանքներից: Ուրեմն կա ինչ որ մի բան, ասում են դեմոկրատները, որոնք, Մյուլլերի հետաքննությունից զատ անցկացնում են այլ քննություններ, պարզելու համար հարկային դաշտում եւ բիզնես գործունեության մեջ Թրամփի թույլ տրված հնարավոր խախտումները:

XS
SM
MD
LG