Մատչելի հղումներ

Թուրքիան պատրաստվում է տեղական մարմինների ընտրություններին


Թուրքիան պատրաստվում է տեղական մարմինների ընտրություններին
please wait

No media source currently available

0:00 0:01:17 0:00

Թուրքիայի հարավարեւելյան հատվածում գտնվող, հիմնականում քրդաբնակ ու կարեւոր նշանակություն ունեցող Դիարբեքիրում արդեն մի քանի տասնամյակ են տիրում անջատողական տրամադրություններ: Այսօր այստեղ նախապատրվաստվում են տեղական ընտրություններին: Պայքարը գնում է կառավարող Արդարություն եւ զարգացում եւ քրդամետ Ազատ ժողովրդավարական կուսակցությունների միջեւ: Արդարություն եւ զարգացում կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հուսեին Բեյօղլուն ասում է, թե մարդիկ այստեղ ուզում են ունենալ աշխատանք, ինչից նրանց անցած տասնամյակների անջատողական շարժման արդյունքում զրկել է քրդամետ կուսակցությունը:
Քուրդ անջատողականներին քաղաքից դուրս մղելու արդյունքում Դիարբեքիրի որոշ մասեր մեծապես տուժել են: Կառավարող կուսակցությունը, դրանք վերակառուցելով, փորձում է վստահեցնել բնակիչներին, թե միայն իրենք են, որ ցավում են քաղաքի համար: Այստեղ են նույնիսկ ժամանում պաշտոնատար անձինք Անկարայից, տեղում ստուգելու կատարվող աշխատանքները:

Ինչպես նրանց աջակիցներն են ասում, մի քանի տարի առաջ այստեղ որոտում էին ռումբերը, ընթանում էին մարտեր: Այժմ, ասում են նրանք, իրենց հարկավոր է խաղաղություն:

Քաղաքի Բաղլարի շրջանում, որտեղ մեծամասնությունը քրդեր են, 400 հազար մարդ է բնակվում: Նրանցից շատերը այստեղ հաստատված այն անձինք են, որոնց անվտանգության ուժերն իրենց գյուղերից հանել են քրդական ուժերի դեմ այդ շրջաններում սկսված գործողությունների ժամանակ:

Այնպես որ Բեյօղլուն եւ նրա կառավարամետ կուսակցությունն այստեղ կանգնած են դժվար կացության առջեւ: Մի կողմից մեծամասնությունը մեծապես աջակցում է քրդամետ Ազատ ժողովրդավարական կուսակցությանը, մյուս կողմից նրանք հիշում են կառավարության դեմ քրդական ուժերի մղած անհնազանդության պայքարի դառը պտուղները: Հիմա այստեղ պիտի որոշեն, նախընտրում են ձայնը տալ քրդական խնդիրները լուծելու գործին լծված Ազատ ժողովրդավարական քրդական կուսակցությանը, թե Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցությանը, որը խոստանում է վերակառուցել քաղաքը, բացել աշխատատեղեր պայքարից հրաժարվելու դեպքում:

XS
SM
MD
LG