Մատչելի հղումներ

Վաշինգտոնը զգուշացնում է Մոսկվային


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Ռուսաստանին, որ Վաշինգտոնը հանգիստ չի հետևելու, եթե Մոսկվան որոշի  լարվածություն մտցնել Վենեսուելայի քաղաքական իրավիճակում:

Ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության, դրա մասին Պոմպեոն տեղեկացրել է իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովին հեռախոսի միջոցով: Պոմպեոն ընդգծել է, որ Մադուրոյի անօրինական ռեժիմի ռազմական օժանդակությունը Մոսկվայի կողմից ձգձգում է Վենեսուելայի ժողովրդի ծանր իրավիճակը, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը սատարում է անցումային նախագահ Խուան Գուայդոյին:

Վենեսուելայի ու Ռուսաստանի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երկու ռուսական ռազմական օդանավեր վերադարձել են Մոսկվա շուրջ 100 ռուս զինծառայողներ և ռազմական միջոցներ Վենեսուելա տեղափոխելուց հետո:

Պետքարտուղարը կոչ է արել Մոսկվային դադարեցնել իր ապակառուցողական գործելաոճը և միանալ երկրներին, որոնք Վենեսուելայի ժողովրդի համար տեսնում են ավելի պայծառ ապագա:

Facebook Forum

XS
SM
MD
LG