Մատչելի հղումներ

Նեթանյահուն դադարեցրեց իր այցը ԱՄՆ


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դադարեցրեց իր այցը Միացյալ Նահանգներ Գազայից հրթիռային հարձակման պատճառով՝ սահմանափակվելով միան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմամբ:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ստիպված է դադարեցնել իր այցը Միացյալ Նահանգներ, ինչպես նշել է վարչապետը, Իսրայելի դեմ հանցավոր հարձակման պատճառով:

Հիշեցնենք, որ Թել Ավիվից ոչ հեռու գտնվող բնակավայրում հրթիռը խոցել է բնակելի տուն, որի արդյունքում վիրավորվել է 7 մարդ:

«Մենք արթնացանք պայթյունից: Իմ տունը հարևան փողոցի վրա է: Մենք սկսեցինք զանգահարել՝ ճշտելու համար, թե որքան զոհեր կամ տուժածներ կան»,- ասում է տեղացի բնակիչ Յոհավ Զոհարը:

Իսրայելական ոտիկանությունը հաղորդում է, որ հրթիռը խոցել է Միշմերեթ համայնքի բնակելի մի տուն, որի արդյունքում տունը հրդեհվել է և փլուզվել:

Իսրայելի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հրթիռը բաց է թողնվել Գազայի տարածքից: Այս հարձակմանը նախորդել էր Թել Ավիվի միջադեպը, երբ հրթիռ էր բաց թողնվել քաղաքի բնակելի շրջանի ուղղությամբ:

Նեթանյահուի այցը ԱՄՆ դիտարկվում է Իսրայելում ընթացող նախընտրական գործընթացների կոնտեքստում: Վերջինս փորձում է ստանալ ամերիկյան իշխանությունների աջակցությունն ապրիլի 9-ի ընտրությունների նախօրեին:

Հիշեցնենք, որ օրերս նախագահ Թրամփը հայտարարել էր, որ վիճելի Գոլանի բարձունքները պետք է ճանաչվեն Իսրայելի մաս: Իսրայելը գրավել է բարձունքները Սիրիայից 1981 թ: Այս հայտարարությունը դիտարկվեց որպես աջակցություն Բենյամին Նեթանյահուին:

Վաշինգտոնում հանդիպումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Նեթանյահուի ներկայությամբ ստորագրեց կարգադրություն՝ այսպիսով վերջնականապես ճանաչելով Գոլանի բարձունքները որպես Իսրայելի մաս:

Facebook Forum

XS
SM
MD
LG