Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ թուրքական ինքնաթիռները փորձել են խոչընդոտել իր ուղղաթռի թռիչքը, երբ մարտի 25-ին վարչապետը ուղևորվում էր Հունաստանի կղզիներից մեկը Օսմանյան կայսրության դեմ ապստամբության տարեդարձը նշելու, Թուրքիան իր հերթին հայտարարել է, որ չի փորձել խանգարել Հունաստանի վարչապետի թռիչքը:
«Նրանք ստիպել են, որ մեր ուղղաթիռը, որի մեջ գտնվում էի ես, սկսի մանևրել և նվազեցնի բարձրությունը մինչև մեր ռազմական ինքնաթիռները չմիջամտեցին»,- հայտնել է Ցիպրասը Ագաթոնիսի կղզում ունեցած իր ելույթում:
Իսկ Աթենքում այս օրերին անցկացվել է ռազմական շքերթ՝ նվիրված ապստամբության տարեդարձին, որին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ Հունաստանն ու Թուրքիան հանդիսանում են ՆԱՏՕ դաշինքի անդամներ, սակայն երկու երկրների միջև հարաբերությունները մնում են լարված տարածքային և սահմանային վեճերի պատճառով: 2016 թ. Թուրքիայում տապալված հեղաշրջումից հետո Հունաստանը հրաժարվել է վերադաչրձնել այստեղ փախած 8 զինծառայողներին, որոնց Թուրքիան մեղադրում է հեղաշրջման փորձի մեջ ներգրավված լինելու մեջ:
Facebook Forum