Մատչելի հղումներ

Հունգարիայի վարչապետ Օրբանի կուսակցությունը հեռացվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դաշինքից


Եվրոպացի գործընկերները հեռացրել են  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությանը Եվրոպական ժողովրդական կուսակցության դաշինքից, ի պատասխան Օրբանի վարած ավտորիտար քաղաքականության, ինչպես նաև ԵՄ առաջնորդների նկատմամբ հարձակումների:  Օրբանը հերքում է մեղադրանքները։

Մայիսին Եվրոպայում նախատեսվում են Երվրախորհրդարանի ընտրություններ: Նախընտրական պայքարը հատկապես թեժ է ընթանում Հունգարիայում, ուր գործող իշխանությունները, վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, մեղադրում են ԵՄ առաջնորդներին ներգաղթյի քաղաքականություն Հունգարիային պարտադրելու գաղտնի պայմանավորվածությունների մեջ:

Սակայն ԵՄ առաջնորդներին ուղղված հարձակումները ունեցան իրենց հետևանքները: Հունգարիայի վարչապետի՝ Ֆիդեզ կուսակցության դաշնակիցները ԵՄ-ում կասեցրեցին կուսակցության անդամակցումը Եվրոպական ժողովրդական ն դաշինքին:

«Եթե խոսքը հիմնարար խնդիրների մասին է, ապա դա ներգաղթն է, եվրոպական քրիստոնեական արժեքների պաշտպանությունը: Մենք պատրաստ չենք զիջումների այս հարցում»,- հայտարարել է Հունգարիայի վարչապետի խոսնակ Զոլթան Քովաչը:

Հունգարիայի արևմտյան դաշնակիցները սակայն մեղադրում են Օրբանի իշխանություններին ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունների մեջ:

Անցած ամիս Բուդապեշտ էր ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նախքան վարչապետ Օրբանի հետ հանդիպումը, Պոմպեոն հանդիպեց նաև հասարակական կազմակերպությունների հետ, ներառյալ Հունգարիայի քաղաքացիական ազատությունների միությանը: Կազմակերպության ներկայացուցիչները դա դիտարկում են որպես խորհրդանշական քայլ և ուղերձ հանուն ժողովրդավարության՝ չնայած հանդիպման մանրամասների մասին չկա որևէ տեղեկություն:

Կառավարությունն իր հերթին էական տեղ չի տալիս այս փաստին՝ ընդգծելով, որ կարծում է, որ ոչ մի հասարակական կազմակերպություն չունի արտաքին քաղաքականության ոլորտում որոշում կայացնելու իրավունք: Ըստ վարչապետի խոսնակի, հասարակական կազմակերպությունը չի կարող թելադրել կառավարությանը, թե ինչպիսի վարքագիծ այն պետք է դրսևորի:

Այս մոտեցումը հասարակական կազմակերպությունները դիտարկում են որպես քննարկումը կոծկելու միջոց և մեղադրում Օրբանի իշխանություններին ժողովրդավարական արժեքների ոտնահարման և ազատ խոսքի ճնշման մեջ:

Ֆիդես կուսակցության հեռացումը Եվրոպական ժողովրդական կուսակցության դաշինքից իհարկե թուլացնում է վերջինիս դիրքերը, սակայն Օրբանի կառավարությունը հույս է հայտնում, որ իրավիճակը կփոխվի մայիսին կայանալիք եվրոպական ընտրություններից հետո:

Հունգարիայի քաղաքական իշխող ուժը հույս ունի ընտրությունների արդյունքում դաշինք կազմել իտալական, լեհական կամ ֆրանսիական ծայրահեղ աջակողմյան ուժերի հետ: Նման զարգացումները կազդեն Բրյուսելի քաղաքական համակարգի ուժային դինամիկայի վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG