Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը Երուսաղեմում այցելել է  Սուրբ տաճարի հայկական մասը


Մայք Պոմպեոն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական մասում
Մայք Պոմպեոն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական մասում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:

ԱՄՆ պետքարտուղարը մոմ է վառել հայկական եկեղեցու տարածքում, ինչից հետո Սուրբ Հարության տեսուչ Հոգշ. Տ. Սամուել Ծ. վարդապետ Աղոյանը Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և Սրբոց Հակոբյանց Միաբանության անունից բարի գալուստ է մաղթել նրան:

Այնուհետև նա խոսել է Երուսաղեմում հայկական ներկայության մասին:

Իր խոսքը Հայր Սուրբն ավարտել է հետևյալ խոսքերով. «Մաղթում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձեր ջանքերը պսակվեն հաջողությամբ և Սուրբ Երկրում բնակվող բոլոր ազգերն ու կրոնների հետևորդներն ապրեն խաղաղ ու բարգավաճ»:

Facebook Forum

XS
SM
MD
LG