Մատչելի հղումներ

Ղրիմի բռնակցման 5-րդ տարելիցը


Այս շաբաթ նշվում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հինգերորդ տարելիցը:

Հինգ տարի առաջ «կանաչ մարդուկներ» անվանումը կրող առանց տարբերանշանների դիմակավորված ռուսական ռազմական ստորաբաժանումները գրավեցին Ղրիմի Գերագույն խորհրդի շենքն ու մի շարք այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ:

Թեև պաշտոնական Մոսկվան հերքեց Ռուսաստանի ներգրավվածությունը՝ 2014 թվականի մարտի 16-ին Ուկրաինայի Հանրապետության մաս ճանաչված Ղրիմի նոր դե ֆակտո իշխանությունները ռուսական զորքերի ներկայությամբ վիիճահարույց հանրաքվե անցկացրեցին:

Ըստ հայտարարված արդյունքների՝ ընտրողների 95 տոկոսը կողմ արտահայտվեցին Ղրիմի` Ուկրաինայից առանձնանալուն և Ռուսաստանի Դաշնության մաս կազմելուն: Վլադիմիր Պուտինը ողջունեց անեքսիան:

«Բարդ, երկար և հոգնեցուցիչ ճամփորդությունից հետո Ղրիմը և Սեվաստոպոլը վերադառնում են տուն՝ դեպի իրենց հայրենի ափերը, դեպի Ռուսաստան», - հայտարել էր Պուտինը:

Հինգ տարի անց Պուտինը այս շաբաթ կրկին վերադարձավ Ղրիմ՝ արձանագրելու համար գրանցված հաջողությունները՝ թվելով՝ նոր էլեկտրակայանների, ինչպես նաև Ղրիմ թերակղզին Ռուսաստանի հետ կապող կամրջի կառուցումը, որի սահմանափակում է դեպի Ուկրաինայի նավանագիստներ ուղևորվող բեռների փոխադրումները: Ղրիմի կամրջի երկաթուղային հատվածի բացումը տեղի կունենան տարեվերջին:

Ղրիմի բնակիչները ընդհանուր առմամաբ դրական են գնահատում փոփոխությունները.

«Դե, ամեն ինչ լավ է: Ինչպես տեսնում եք, ամենուր հսկայական շինաշխատանքներ են տեղի ունենում»:

Թեև Ղրիմի անեքսիայի արդյունքում Պուտինի վարկանիշը կտրուկ բարձրացավ, ներկայումս այն նկատելի անկում է գրանցում:

Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցները, ըստ վերլուծաբանների՝ զգալի վնասներ են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը:

ՆԱՏՕ-ի աջակցությունը վայելող և եվրոինտեգրման ճանապարհը բռնած Ուկրաինայում շուտով կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները: Որոշ փորձագետներ բացառում են Կրեմլի կողմից հրահրվող դավարդությունների հավանականությունը:

«Ուկրաինայի հարցով Ռուսաստանի վարած քաղաքականությունը իրեն սպառել է: Ես միանշանակ բացառում եմ ցանկացած ռազմական միջամտություն, Ազովյան ծովի փակումը կամ ռազմական սադրանքները Դոնբասում», - հայտարարել է Մոսկվայի հետարդյունաբերական հետազոտությունների կենտրոնից Վլադիսլավ Ինոզեմցևը:

Թեև Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները այս շաբաթ վերստին ընդգծեցին, որ ճանաչում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղրիմը, քննադատների կարծիքով Արևմուտքի Ռուսաստանին դիմակայելու ձախողումը 2014 թվականին հնարավոր դարձրեց Մոկսվայի ներգրավվածությունը տարածաշրջանի այլ հակամարտություններում, այդ թվում՝ Արևելյան Ուկրաինայի Դոնբասի շրջանում և Սիրիայում:

XS
SM
MD
LG