Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփին անվստահություն հայտնելու նախաձեռնության հետքերով


Դեմոկրատական կուսակցության առաջնորդները բացառում են գործող նախագահի դեմ անվստահության հայտնման գործընթացի նախաձեռնումը: ԱՄՆ-ի պատմության մեջ իմպիչմենտը հաճախ հանդիպող երևույթ չէ:

Չնայած լիբերալ հանրության կողմից առկա ճնշման ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փոելոսին դեմ է գործող նախագահի նկատմամբ անվստահության քվե հայտնելու նախաձեռնությանը:

«Ինմպիչմենտը պառակտիչ հատկություն ունի, ուստի անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել փաստերը, օրենքները և նախագահի վարքագիծը»,- ասել է Փելոսին:

Նախագահ Թրամփին ուղված անվստահության քվեի մասին խոսակցությունները նոր չեն:

«Չեք կարող անվստահություն հայտնել այն մարդուն, ով լավ է աշխատում: Ես այդպես եմ կարծում»,- ասել է Թրամփը:

Փորձագետները կարծում են, որ դեմոկրատները կցանկանան դիմել նման քայլի հաջորդ տարվա նախընտրական շրջանում:

1998 թ. նախագահ Բիլ Քլինթոնին անվստահություն էր հայտնել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, քանի որ ԱՄՆ-ի նախագահը փորձել է թաքցնել իր կապը Սպիտակ տանը վերապատրաստում անցնող Մոնիկա Լևինսկու հետ և սուտ տեղեկություն տրամադրել այդ կապակցությամբ:

Ի վերջի նախագահ Քլինթոնը ընդունեց իր մեղքը եւ նրան հաջողվեց պահպանել իշխանությունը Սենատում այս հարցի շուրջ լսումներից հետո: Փորձագետների կարծիքով այսօր դեմոկրատներն անվստահության հայտնելու հարցում պետք է հաշվի առնեն նման զարգացման հավանականությունը:

Վերլուծաբանները նշում են, որ անվստահության քվեի հայտնումը հաճախ հանդիպող երևույթ չէ ամերիկյան պատմության ընթացքում:

«Հարկ չկա փոքր թերությունների համար հեռացնել ու իմպիչմենտի ենթարկել նախագահին: Դա Կոնգրեսի կողմից օգտագործվող ծայրահեղ միջոց է»,- ասում է Լարի Սաբաթոն Վիրջինիայի համալսարանից:

1974 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ձեռնարկեց անվստահության հայտնման մեկ այլ գործընթաց ընդդեմ նախագահ Ռիչարդ Նիքսոնի Ուոթերգեյթի սկանդալի պատճառով: Արդյունքում նախագահը ինքը հրաժարական տվեց, քանի որ պարզ էր դառնում, որ նա չի պահպանի իշխանությունը Սենատի լսումների ընթացքում:

Նախագահ Թրամփի հասցեին հնչող անվստահության քվեի կոչերը կապված են Մյուլերի զեկույցի հետ:

«Կարծում եմ, եթե Մյուլերի զեկույցը ի հայտ բերի լուրջ չարաշահումներ նախագահի և նրա քարոզչական թիմի կողմից, դա կուժեղացնի դեմոկրատների դիրքերը անվստահության քվե ներկայացնելու տեսանկյունից»,- գտնում է Բրուքինգս հաստատության փորձագետ Ջոն Հուդակը:

Այդուհանդերձ, ամենայն հավանականությամբ նախագահ Թրամփը կհասցնի մասնակցել մյուս ընտրություններին նախքան դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կդիմեն լուրջ քայլերի:

Facebook Forum

XS
SM
MD
LG