Երեկոյան Կիեւից Մարիուպոլ ուղեւորվող գնացքը վերջապես շարժվեց: Այստեղ շքեղություններ չկան, սակայն տոմսի արժեքը՝ 25 դոլար, բավականին հասանելի է շատերի համար: Սերգեյ Իվանիչը Կիեւից է վերադառնում՝ մայրաքաղաքում նրան աչքի վիրահատություն են կատարել: Նրա կարծիքով, հիմնական խնդիրն արտագաղթն է.
«Բազմաթիվ երիտասարդներ արտերկիր են մեկնում կայուն աշխատանք հայթայթելու»:
Սերգեյի տիկին Լենան ցանկանում է նախագահի պաշտոնում տեսնել հանրությունը համակերպող մարդու.
«Ուկրաինան ճեղքված է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ եւ մեզ ստիպում են միմյանց դեմ պայքարել: Իրականում, երկու կողմերում էլ նորմալ մարդիկ են բնակվում»:
Ծովագնաց Գենադի Սյուզեվը փոփոխությունների չի հավատում.
«Իմ կարծիքով, կապ չունի, թե ով կդառնա հաջորդ նախագահը»:
Օքսանա Ռեպեցկայան, ընդհակառակը, հավատում է փոփոխություններին.
«Քանի դեռ իշխանության ղեկին նույն անձինք են, կասկածում եմ, որ մի բան կարող է փոխվել, սակայն, հույս ունեմ, նոր մարդիկ կգան»:
Կեսգիշերին զրույցները եւ լույսերը մարում են: Գնացքը մոտենում է Մարիուպոլին՝ բացահայտելով հարեւանությամբ ընթացող պատերազմական գործողությունների նշանները: Այստեղ, առաջնագծում բնակվող մարդիկ հույս ունեն, որ հաջորդ նախագահը առաջին հերթին վերջ կդնի պատերազմին:
Facebook Forum