Մատչելի հղումներ

Նոր Զելանդիայի սպանդի արձագանքը մահմեդական համայքներում


Նոր Զելանդիայի սպանդի արձագանքը մահմեդական համայքներում
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Մերիլենդ նահանգի Լանհամ քաղաքում Դիյանեթի կենտրոնը բացվել է 199Օ-ականներին Ամերիկայում բնակվող թուրքերի մասնակցությամբ։ Կենտրոնի նպատակը թուրք ներգաղթյալներին սոցիալական եւ կրոնական ծառայություններ մատուցելն է։ Այսօր այն մեծ ցանց ունի Ամերիկայի ամբողջ տարածքում։ Այս կենտրոններն այժմ գտնվում են ԱՄՆ-ի անվտանգության ուժերի հսկողության ներքո։

Ծառայության աշխատակիցները կենտրնի ծառայություններից օգտվողներին կոչ են անում լինել զգոն։ Նրանք ասում են, թե իրենք աջակցության ուղերձներ են ստացել ոչ մահմեդական հարեւաններից ու ոստիկանությունից եւ իրենց խոսքն ուղղել հատուկ արարողության ժամանակ։
Ատելություն սերմանող խմբավորումներն աշխարհում, նաեւ՝ ԱՄՆ-ում գրանցել են աճ, որոնք հրահրում են հակամահմեդական տրամադրություններ, հակահրեականություն եւ ընդհանրապես՝ օտարամերժություն։ Իմամ Նաիիմ Մոհամեդ Բաիղի խոսքերով, հարկավոր է, որ իրենք լինեն պատրաստված։ ՝՝Մենք մեր համայնքին բացատրում ենք, որ սա է նոր Ամերիկայի իրականությունը, բայց մենք պիտի հավատարիմ մնանք մեր հավատքին։ Մենք չպիտի ամաչենք մեր կրոնից ու չպիտի վախենանք՛՛, ասում է նա։
Կրոնական առաջնորդները նաեւ կոչ են անում մահմեդականներին ավելի համախմբված լինեն համայքներում։ ՝՝Ու եթե ունեք որեւէ հարց կամ խնդիր, այդ մասին պատմեք մյուսներին՛՛, հորդորում են նրանք։

ԱՄՆ-ի մահմեդականները հիմնականում լրատվամիջոցներին ու քաղաքական որոշ գործիչների են մեղադրում միմյանց նկատմամբ թշնամանք սերմանելու մեջ։
Ինչպես Դիյանեթ կենտրոնից Ահմեդ Այդիլեքն է ասում, կան մարդիկ, որոնք ուզում են փոխել այս երկրի հյուսվածքը։ ՝՝Սակայն դա տեղի չի ունենա, քանի որ մահմեդականներն իրոք ամուր կառույց են այստեղ, այդ հյուսվածքի ամուր հատված։ Մահմեդականներ կան բանակում, ոստիկանության կազմում, ունենք բժիշկներ ու իրավաբաններ՛՛, ասում է նա։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Նոր Զելանդիայի մզկիթներում իրականացված հարձակումը ու ցավակցություն հայտնել երկրի իշխանություններին։

Իսկ Նոր Զելանդիայի իշխանություններն արագ վիզաներ են տրամադրում զոհերի այն հարազատներին, որոնք բնակվում են այլ երկրներում։ Չնայած մահից հետո հնարավորին չափ շուտ մարմինը հողին հանձնելու մահմեդական օրենքներին, 49 զոհերի մարմինները դեռեւս սպասում են հարազատներին։

XS
SM
MD
LG