Մատչելի հղումներ

Նիդերլանդներում իրականացված հարձակումը ամենայն հավանականությամբ եղել է ահաբեկչական


Նիդերլանդներում իրականացված հարձակումը ամենայն հավանականությամբ եղել է ահաբեկչական
please wait

No media source currently available

0:00 0:01:02 0:00

Հոլանդիայի ոստիկանությունը հայտարարում է, որ տրամվայում երեք մարդու կյանք խլած հրազենային հարձակում իրականացրած անձը ձերբակալված է։ Նաեւ 5 հոգու հրազենային վնասվածքներ հասցրած, ազգությամբ թուրք, 37-ամյա Գոքմեն Թանիսին հայտնաբերել են դեպքից մի քանի ժամ անց։
Թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը հայտնում է, թե Թանիսի հարազատները, որոնք բնակվում են Թուրքիայում, ասել են, որ հարձակման շարժառիթը կարող է ընտանեկան վիճաբանությունը լինել։
Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում իրականացված հարձակումից հետո անվտանգության ուժերը ձերբակալել են եւս երկու անձանց։ Սակայն նրանց դերն այս գործողության մեջ դեռեւս պարզ չէ։

Թուրքիայի նախագահն ասել է, թե հարձակման շարժառիթը հայտնի չէ, սակայն ինչպես դատախազներն են ասում, հարձակումը հավանաբար իրականացվել է որպես ահաբեկչություն։ Ավելի ուշ դատախազներն ասել են, թե հարձակումն իրականացնողի գողացված ավտոմեքենայում հայտնաբերել են մի նամակ, որը հաստատում է հարձակումն ահաբեկչություն լինելու մասին իրենց պնդումները։ Նամակի բովանդակությունը դեռեւս չի հրապարակվում։

XS
SM
MD
LG