Մատչելի հղումներ

Բնապահպան ակտիվիստները գործողություններ են պահանջում կլիմայի փոփոխության դեմ


Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզում՝ պահանջելով գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ: Այս նախաձեռնությունը սկսել է 16 ամյա շվեդուհի մի աղջնակ, իսկ Փարիզի ելույթը որակվում է որպես «Դարի քայլերթ» Ֆրանսիայում

Ավելի քան 35 հազար մարդ շաբաթ օրը դուրս էր եկել Փարիզի փողոցներ: Ակտիվիստներն այս ելույթն անվանում են Դարի քայլերթ:

«Այստեղ շատ տարբեր մարդիկ կան: Մենք բոլորս այստեղ ենք մեկ նպատակի համար՝ ավելի լավ ապագա կառուցելու»,- ասում է Փարիզում սովորող ուսանող Ալիսը:

Բողոքի մասնակիցները պահանջում են գործողություններ ձեռնարկել կլիմայի փոփոխության դեմ: Ցուցարարները պնդում են, որ այլևս հնարավոր չէ հապաղել:

«Կարծում եմ շարժվում ենք դեպի աղետ: Շնորհակալ ենք այս երիտասարդներին, ովքեր այստեղ են մեզ ասելու, որ պետք է գործենք: Ես եկել եմ այստեղ իմ աջակցությունը հայտնելու այս պատմական ու աննախադեպ սոցիալական շարժմանը»,- նշում է ցույցի մասնակից Մարին:

Շաբաթ օրվա ցույցերին նախորդել էին եվրոպացի դեռահասների բողոքի ցույցերը օրենսդիրների գրասենյակների մոտ:

«Իմ անունը Գրետա Թհանբերգ է: Ես 16 տարեկան եմ և եկել եմ Շվեդիայից: Ամեն ուրբաթ օր ես Շվեդիայի խորհրդարանի մոտ բողոքս եմ հնչեցնում ընդդեմ կլիմայի փոփոխության հարյուր հազարավոր այլ երեխաների նման»,- ասում է կլիմայի հարցերով ակտիվիստ Գրետա Թհանբերգը

Դրանից հետո Նորվեգիայի խորհրդարանի երեք պատգամավորներ Թհանբերգին առաջարկել են որպես Նոբելյան մրցանակի թեկնածու: Հազարավոր ուսանողներ աշխարհի տարբեր անկյուններից միացան վերջինիս և ինչպես նշում են բնապահպան ակտիվիստները, Թհանբերգը ոգևորել է նաև Փարիզի ելույթի մասնակիցներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG