Մատչելի հղումներ

Առողջապահության համակարգը` ԱՄՆ-ի նախընտրական արշավում


Առողջապահության համակարգը` ԱՄՆ-ի նախընտրական արշավում
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Առողջապահության համակարգը բարեփոխելու Դեմոկրատական կուսակցության քարոզարշավի արդյունքում ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 2018 թվականին ստացան մեծամասնություն: Նրանք հավատացած են, որ ժողովրդի մոտ այս խնդրի կարեւորությունն իրենց թույլ կտա հաղթել նաեւ 2020 թվականի նախագահական ընտրություններում:

Հիմա հանրապետականները փորձում են պաշտպանվել դեմոկրատների այն պնդումներից, թե հանրապետականների նպատակը առողջապահական համակարգում կառավարության բյուջեն կրճատելն է: Կրճատման դեպքում մեծաթիվ անապահով ընտանիքներ կտուժեն:
Իսկ այս համակարգում գները շարունակում են աճել: Այս փաստն ԱՄՆ-ում ամենամեծ մտահոգությունն առաջ բերող խնդիրն է:

Սենատոր Բերնի Սանդերսը, որը որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու, պարտություն կրեց 2016-ի նախագահական ընտրություններում, այս տարի նորից դրել է իր թեկնածությունըեւ նորից շեշտը դնում է հենց առողջապահության վրա, ում խոսքերով պետությունն ԱՄՆ-ում պետք է համընդհանուր առողջապահական համակարգ հիմնի:

Նրա խոսքերով, առողջապական համակարգը չպետք է թույլ տա, որ ապահովագրական ընկերությունները հիվանդների հաշվին կուտակեն միլիարդավոր դոլարներ:

Սակայն կա նաեւ մտավախություն, որ կառավարության կողմից առողջապահական 2 տրիլիոն 500 միլիարդ դոլարի համակարգն իր վերահսկողության տակ առնելու հանգամանքը կարող է դեմոկրատներից խլել կենտրոնամետ դիրքեր զբաղեցնող ընտրողների համակրանքը:


Ավելի չափավոր դեմոկրատները, որոնց թվում է նախկին փոխնախագահ Ջո Բայդընը, որը դեռեւս չի դրել իր թեկնածությունը, առաջարկում են այսպես կոչված ‘’հասարակական կարծիքի’’ ծրագիրը, որը պիտի մրցակցության մեջ մտնի մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ:

Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա նա քննադատում է դեմոկրատների բոլոր ծրագրերը, ու նրանց անվանում սոցիալիստներ: ‘’Դեմոկրատներն ուզում են մարդու իրավունքների վրա սահմանելկառավարության վերահսկողություն’’, հայտարարում է նա ու այս տարվա բյուջեում նախատեսում կրճատել Մեդիքեր եւ Մեդիքեյդ ծրագրերի ֆինանսավորումը: Սրանք այն ծրագրերն են, որոնք ապահովում են բժշկական ծառայություններ աղքատ եւ հաշմանդամ մարդկանց համար:

XS
SM
MD
LG