Մատչելի հղումներ

Նոր Զելանդիայում մահացու հարձակումների շուրջ մտորումները


Նոր Զելանդիայում մահացու հարձակումների շուրջ մտորումները
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

Նոր Զելանդիայի երկու մզկիթներում իրականացված հրազենային հարձակումը ցնցել է մարդկանց: Հարձակումն իրականացնողը ատելություն սերմանող, ներգաղթը դատապարտող նյութեր է տեղադրել համացանցում եւ դատարան ներկայացել սպիտակ ազգայնամոլների ձեռքի ժեստով: Եվ այն ինչ մինչ այժմ անհավանական էր թվում Նոր Զելանդիայում, այսօր դառնում է փաստ` ԱՄՆ-ի օրինակով: Այո, երբ միանում են ատելությունն ու զենքը, արդյունքը լինում է սարսափելի հետեւանքը:
Տեսադաշտից երկար ժամանակ դուրս մնացած սպիտակների ազգայնամոլությունը գլուխ բարձրացրեց Ամերիկայում

2017 թվականին Շարլոթսվիլ քաղաքում: Ինչպես ներքին գործերի նախարարության ահաբեկչության հարցերով նախկին պաշտոնյա Ջոն Քոհենն է ասում, ստվերի տակից դուրս է գալիս այն հատվածը, որը կարծում է ու հավատացած, որ եվրոպական ծագումով սպիտակամորթները պիտի ունենան գերիշխանություն ԱՄՆ-ում:

Այս գաղափարախոսության տարածմանը նպաստում են նաեւ սոցիալական ցանցերը, ասում է նախարարության մեկ այլ պաշտոնյա Ջեհ Ջոնսոնը:

Նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է Նոր Զելանդիայի հարձակումները: Սակայն նախագահը չի խոսում սպիտակ ազգայնամոլության դեմ, որպես գլուխ բարձրացնող սպառնալիքի: Իսկ հարձակումներից հետո վշտի ու ցավի այս մթնոլորտում երիտասարդներից շատերն են ցույց տալիս ավելի հավասարակշռված ու հանդուրժողական ուղիներ:

Ինչպես նրանցից Միչիգանի իսլամական հաստատությունից Հուսեին Աջրուշն է ասում, վրեժխնդրությունը չէ, որ լուծում է խնդիրները:

‘’Սերն է, բարությունը եւ ատելության հակառակորդ ամեն ինչը’’:

XS
SM
MD
LG