Մատչելի հղումներ

Բոինգ 737 MAX մակնիշի երկու օդանավերից ստացված տվյալները միանման են


Բոինգ 737 MAX մակնիշի երկու օդանավերից ստացված տվյալները միանման են
please wait

No media source currently available

0:00 0:01:10 0:00

Եթովպիվայում եւ Ինդոնեզիայում կործանված Բոինգ 737 MAX մակնիշի օդանավերից ստացված տվյալները միանման են: Այս մասին հաղորդել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը: Նրա խոսքերով, հայտնաբերված սեւ արկղերը թույլ են տվել ստանալ օդանավում գտնվող գրեթե բոլոր տվյալները:

Նախարարը չի մանրամասնել, թե որոնք են երկու օդանավերի կործանման նմանությունները, սակայն նշել է, որ ամբողջ զեկույցը կործանման մասին կհրապարակվի երեսուն օրվա ընթացքում:

Դեռեւս մինչեւ սեւ արկղերի հայտնաբերումն ու դրանց տվյալների ստուգումը, մեծաթիվ փորձագետներ էին զուգահեռներ քաշում հոկտեմբեր ամսին Ինդոնեզիայում եւ անցած շաբաթ Եթովպիայում օդային երկու աղետների միջեւ:

Եթովպական ավիաուղիներին պատկանող օդանավում եղել է նաեւ ՄԱԿ-ի 21 հոգանոց անձնակազմ, որոնք մասնակցելու էին Նաիրոբիում անցկացվող Շրջակա միջավայրի պահպանության վեհաժողովին:

Վերջին աղետից հետո ավելի քան երեսուն երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը ժամանակավորապես դադարեցրին այս մակնիշի օդանավերի թռիչքը:

Բոինգը տեղեկացնում է, որ աշխատում է օդանավի համակարգչային ծրագրում փոփոխություններ ու շտկումներ իրականացնելու վրա:

XS
SM
MD
LG