Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակի մասին վերջնական որոշում կկայացնեն դատարանները


ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակի մասին վերջնական որոշում կկայացնեն դատարանները
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

ԱՄՆ-ի Կոնգրեսն, առաջին անգամը լինելով, մերժեց երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին նախագահի որոշումը: Հիշեցնենք, որ Թրամփն այդ քայլին էր գնացել, որպեսզի կարողանար Կոնգրեսին շրջանցնելով, բյուջե հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար:

Արտակարգ իրավիճակ հայտարարելու Թրամփի որոշմանը դեմ հանդես եկան նաեւ մի շարք հանրապետականներ: Ինչպես նրանցից Սյուզըն Քոլինսն ասաց, նախագահի գործողությունները հակադրվում են Կոնգրեսին տրված լիազորությունների հետ: Նա հիշեցնում է, որ հատկացումների մասին որոշումները վերապահված են Կոնգրեսին:

Իսկ Թրամփը հիշեցնում է, որ ինքն ունի Կոնգրեսի որոշումը վետոյի ենթարկելու իրավունք, եւ որ իրավական հարցերով մասնագետները հաստատնում են, որ իր հրահանգը լիովին համապատասխանում է սահմանադրությանը:
Այն հանրապետականները, որոնք դեմ են քվեարկել Թրամփի որոշումը կասեցնելու առաջարկին, ասում են, թե Թրամփը գործում է իր լիազորությունների շրջանակներում: Նրանցից Թոմ Քոթոնի խոսքերով, երբ հարյուր հազարավոր օտարազգիներ հավաքվում են սահմանի մոտ ու պահանջում են մուտք գործել ԱՄՆ, դա միգրացիա չէ: ‘’Դա արտակարգ իրավիճակ է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը’’, ասում է նա:
Դեմոկրատները հայտարարում են, թե սահմանային հսկողությունն ամրապնդելու հարցը երկար տարիների պատմություն ունի, սակայն իրադրությունը ծայրահեղ չէ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար:

Հիշեցնենք, որ չնայած Կոնգրեսը չի հաստատել պատը կառուցելու համար Թրամփի առաջարկած բյուջեն, կոնգրեսականներն այնուամենայնիվ հատկացրել են սահմանափակ ֆոնդեր ԱՄՆ-Մեքսիկա սահմանի որոշ հատվածներում բաժանարար ցանկապատները նորացնելու համար, ինչը Թրամփը բավարար չի համարում:

Կոնգրեսը հավանաբար չկարողանա չեղարկել նախագահի վետոն, ինչը նշանակում է, որ արտակարգ իրավիճակ հայտարերելու հարցի շուրջ վերջին խոսքը կտրվի դաշնային դատարաններին:


XS
SM
MD
LG