Մատչելի հղումներ

Թրամփնը պատրաստ է Բրէքզիթից հետո ամրապնդել առեւտրային կապերը Լոնդոնի հետ


Թրամփնը պատրաստ է Բրէքզիթից հետո ամրապնդել առեւտրային կապերը Լոնդոնի հետ
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

Սպիտակ տանը հինգշաբթի օրը հանդիպեցին Իռլանդիայի Հանրապետության վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը:

Չնայած այն հանգամանքին, որ երկու այս երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ, նրանց հայացքները Բրէքզիթի, այսինքն Մեծ Բրիտանիան Եվրոպական միությունից դուրս բերելու վերաբերյալ մեծապես տարբերվում են:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հինգշաբթի օրը որոշեց հետաձգել Բրէքզիթը` Միության հետ գործարք կնքելու համար հավելյալ ժամանակ շահելու նպատակով:
Մինչեւ քվեարկությունը, Թրամփը, որը Բրէքզիթի կողմնակից է, քննադատեց վարչապետ Թերեզա Մեյին`Միության հետ բանակցությունները ոչ արդյունավետ կերպով վարելու համար:
Թրամփի խոսքերով, ինքը Մեյին նախապես տվել էր բանակցություններն անցկացնելու համար իր խորհուրդները: Սակայն, ինչպես նախագահն ասաց Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Լեո Վարդկարի հետ հանդիպման ժամանակ, Մեյը չի լսել իր խորհուրդը:

Վարադկարը Թրամփին պատասխանել է, ասելով, թե ինքն այլ տեսակետ ունի: ‘’Ես ընդհանրապես ցավում եմ Բրէքզիթի համար: Միացյալ Թագավորությունը կարեւոր երկիր էր Եվրամիությունում’’:

Թրամփը, առիթն օգտագործելով, մեկ անգամ եւս խոստացավ առեւտրային մեծ կապեր հաստատել Մեծ Բրիտանիայի հետ ու սպառնաց Եվրոպական միությանը:

‘’Եթե նրանք չբանակցեն մեզ հետ, կդիմենք այնպիսի քայլերի, որոնք նրանց տնտեսապես մեծապես կվնասեն: Եվրոպական միությունը մեզ հետ արդար չի վարվում’’, ասաց Թրամփը:

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանին, պետք է ասել, որ այն չի գալիս համաձայնության այն հարցում, թե հարկավոր է արդյոք սակագները վերացնելու ու առեւտրային լարվածությունը մեղմելու համար սկսել բանակցություններ Միացյալ Նահանգների հետ:

Ինչպես Միության առեւտրի հարցերով հանձնակատար Սեսլիլիա Մալմստրոմն է ասում, ‘’Եթե ԱՄՆ-ը դիմի միակողմանի քայլերի, Եվրամիությունը հանդես կգա համապատասխան քայլերով’’:

Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմն անցյալ ամիս էր ներկայացրել Բրէքզիթից հետո Լոնդոնի հետ առեւտրային նոր գործարքներ հաստատելու ծրագիրը, ինչը թույլ կտա մեղմել կամ լիովին վերացնել ամերիկյան գյուղատնտեսական ապրաքների վրա դրված սահմանափակումները:

XS
SM
MD
LG