Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը մերժեց արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Թրամփի հրամանը


ԱՄՆ-ի Կոնգրեսը հինգշաբթի օրը պաշտոնապես մերժեց նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված արտակարգ իրավիճակը, որի նպատակն էր, Կոնգրեսը շրջանցելով, բյուջե հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը ֆինանսավորելու համար։ Սենատը մերժեց Թրամփի գործադիր որոշումը ձայների 59-ը 41-ի հարաբերակցությամբ։ Մի քանի շաբաթ առաջ նույն որոշումն էր կայացրել Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը։

Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի կուսակից հանրապետականները, մի քանի հանրապետական սենատորներ միացան դեմոկրատներին՝ մերժելու համար Թրամփի որոշումը։

Ավելի ուշ Թրամփը հայտարարեց Սպիտակ տնից, թե արտակարգ իրադրություն հայտարարելու իր որոշումը լիովին թույլատրված է սահմանադրությամբ։

Ինչպես շատերն են հավատացած, Թրամփը վետո կդնի Կոնգրեսի որոշման վրա։ Սակայն հարցն այն է, որ խնդիրը քննարկվում է նաեւ ԱՄՆ-ի դաշնային դատարաններում, եւ վերջնական որոշում կարող են կայացնել դատարանները։

XS
SM
MD
LG